Հայտարարություններ
Հայտերի ներկայացման հրավեր (Մեկ ծրարով գնման ընթացակարգ)
20.11.2024
Երկիր՝ ՀՀ
Ծրագրի անվանումը՝ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Պայմանագրի անվանումը՝ Լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների և պարագաների գնում Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների համար
Վարկ No. 9389-ԱՄ
ՀՆՀ հրավեր No.: AF EIP ICB-1.5.1.3, կազմված 6 չափաբաժնից
Չափաբաժին 1: Սարքավորումների գնում կենսաբանության և քիմիայի լաբորատորիայի համար
Չափաբաժին 2: Էլեկտրական սարքավորումների և պարագաների գնում կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների համար
Չափաբաժին 3: Աքսեսուարների և պարագաների գնում կենսաբանության և քիմիայի լաբորատորիայի համար
Չափաբաժին 4: Սարքավորումների և պարագաների գնում աշխարհագրության լաբորատորիայի համար
Չափաբաժին 5: Աքսեսուարների/պարագաների գնում ֆիզիկայի լաբորատորիայի համար
Չափաբաժին 6: Սարքավորումների գնում ֆիզիկայի լաբորատորիայի համար
1. Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը Երևանի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների համար լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների և պարագաների գնման նպատակով։
2. ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու հայտատուներին ներկայացնելու հայտեր փակ ծրարով Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների համար լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների և պարագաների գնման համար։
Լաբորատոր սարքավորումները, աքսեսուարները և պարագաները մատակարարվելու են Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցներին /ապրանքների տեսականու և քանակների վերաբերյալ մանրամասները ներկայացված են մրցութային փաստաթղթում, որը տրամադրվում է անվճար/։
Հայտատուները կարող են դիմել մեկ կամ մի քանի չափաբաժնի համար, ինչպես նշված է Մրցութային փաստաթղթում։ Հայտերը գնահատվելու են ըստ չափաբաժինների։
Հիմնական որակավորման պահանջները ներկայացված են մրցութային փաստաթղթում:
3. Մրցույթը իրականացվում է Միջազգային Մրցակցային Գնում ընթացակարգով՝ օգտագործելով Հայտերի Ներկայացման Հրավերը, ինչպես նկարագրված է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018, նոյեմբեր 2020, հուլիս 2023 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթում, և բաց է բոլոր իրավասու Հայտատուների համար, ինչպես նշված է
Կարգավորումներում։
4. Հետաքրքրված իրավասու Հայտատուները կարող են տեղեկատվություն ստանալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ից, տնօրեն՝ պարոն Գ․Հովհաննիսյան, info@cfep.am, և պահանջել Մրցութային փաստաթուղթը աշխատանքային օրերին 10:00-ից 17:00 ընկած ժամանակահատվածում, կամ ներբեռնել ԿԾԿ ԾԻԳ կայքից: www.cfep.am, կամ հետևյալ հասցեով:
5. Մրցութային փաստաթուղթը անգլերեն լեզվով /միայն էլեկտրոնային տարբերակով/ անվճար կարող է բեռնվել բոլոր իրավասու հայտատուների կողմից ԿԾԿ ԾԻԳ կայքից: www.cfep.am, կամ տրամադրվել info@cfep.am էլ․փոստին ուղղած գրավոր դիմումի հիման վրա (Մրցութային փաստաթուղթը կտրամադրվի Հայտատուներին փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման միջոցով)։
Ավելին, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը պատասխանատվություն չի կրում կայքից սխալ կամ թերի ներբեռնման, ինչպես նաև մրցութային փաստաթղթի լրացումների բաց թողնելու համար։
6. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 8-ը, ժամը՝ 15:00 տեղական ժամանակով։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացած հայտերը կմերժվեն։ Հայտերը հրապարակավ կբացվեն Հայտատուների ներկայացուցիչների և ցանկացած այլ անձանց ներկայությամբ, ովքեր կցանկանան ներկա գտնվել հայտերի բացմանը՝ 2025 թվականի հունվարի 8-ին, ժամը՝ 15:00-ին տեղական ժամանակով։
7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով։
8. Հայտատուների ուշադրությունը հրավիրվում է Գնումների կարգավորումներին, որը վարկառուից պահանջում է բացահայտել հաջողակ հայտատուի իրական շահառուների մասին տեղեկատվությունը, որպես Պայմանագրի շնորհման ծանուցման մաս՝ օգտագործելով իրական շահառուների վերաբերյալ ձևաչափը, ինչպես ներկայացված է մրցութային փաստաթղթում:
9. Վերևում հիշատակված հասցեն է․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ Հեռ. (+374) 57-56-90
E-mail: info@cfep.am, procurement@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
Հասցեատեր: Արմինե Ազարյան /գնումների պատասխանատու/
Տարընթերցման դեպքում խնդրում ենք հիմք ընդունել փաստաթղթի անգլերեն տարբերակը։