Հայտարարություններ

Հայտերի ներկայացման հրավեր. Լաբորատոր կահույքի ձեռքբերում Երևանի, ՀՀ Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի դպրոցների համար

18.11.2024

Հայաստանի Հանրապետություն
Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Վարկ No. 9389-ԱՄ
Պայմանագրի անվանումը Լաբորատոր կահույքի ձեռքբերում Երևանի, ՀՀ Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի դպրոցների համար
Հղման #: AF EIP NCB-1.5.2.3

1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. AF EIP NCB-1.5.2.3 պայմանագրի շրջանակներում Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների համար լաբորատոր կահույքի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների լաբորատոր կահույքի մատակարարման նպատակով:

3. Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020, հուլիս 2023] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը հայերեն լեզվով ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցված Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2024թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am

 

Նորություններ

25.02.2025 Գենդերազգայուն եւ գենդեր-արձագանքող կրթության վերաբերյալ վերապատրաստումներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ-ում գիտության , տեխնոլոգիայի , ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ( այսուհետ՝ ԳՏՃՄ , անգլ . ՝ STEM) ոլորտներում ա ղջիկ սովորողները շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել ՝ սկսած կրթական մակարդակներ ից մինչեւ աշխատաշուկա : Այս գենդերային անհավասարակշռությունը , այլ կերպ ասած՝ անհավասար ներկայացվածությունը , պայմանավորված է հասարակության կարծրատիպերով ,... 21.02.2025 Ընթանում են Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգի ամբողջական արդիականացման աշխատանքները «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով 1.3 ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով գործող համակարգի հաշվետվություններ տրամադրելու, վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:Վերոնշյալ աշխատանքների համատեքստում 2024 թվականի ապրիլի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿՏԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր՝ ԿԿՏՀ-ի... 19.02.2025 ՀՀ մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում փետրվար ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի Հ Ոսկանյանի թիվ 2 և Ցամաքասարի հիմնական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի...