Հայտարարություններ

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում՝ Ուսումնական գործընթացում «Քիմիա» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակման և վերապատրաստումների իրականացման համար հայտարարված անհատ խորհրդատուի ընտրության մրցույթների (AF EIP IC-1.5.5-3, AF EIP IC-1.5.5-4) շրջանակներում պայմանագրերի շնորհման ծանուցում

16.02.2024

Ուսումնական գործընթացում «Քիմիա» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակման և վերապատրաստումների իրականացման խորհրդատվական ծառայություններ.

Ծրագրի անվանում՝ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

Երկիր՝ Հայաստան

Վարկ՝ #9389-AM

Իրականացնող գործակալություն՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ

Հասցե՝ Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ

Գնման ընթացակարգ՝ Անհատ խորհրդատուի ընտրություն /բաց/

Փաթեթների համարներ՝ AF EIP IC-1.5.5-3, AF EIP IC-1.5.5-4

Մրցույթներին հայտ ներկայացրած մասնակիցներ՝

1. Հրանուշ Սահակյան
2. Քնարիկ Բդոյան
3. Արեգա Գալստյան
4. Գոհար Ներսիսյան
5. Մարիա Գևորգյան
6. Մարինե Գափոյան
7. Լիլիթ Համբարձումյան
8. Կարինե Գևորգյան

Կարճ ցանկ չանցած մասնակից՝
• Հրանուշ Սահակյան - չի բավարարում մրցույթի հրավերով սահմանված նվազագույն որակավորման պահանջներին

Հաղթող ճանաչված խորհրդատուներ՝
 Քնարիկ Բդոյան
Երկիր՝ Հայաստան
Պայմանագիր՝ 3/24
Պայմանագրի գումար՝
- Մոդուլների մշակման մասով՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ
- Վերապատրաստումների իրականացման մասով՝ յուրաքանչյուր խմբի համար սահմանված 30 ժամի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ

 Մարինե Գափոյան
Երկիր՝ Հայաստան
Պայմանագիր՝ 4/24
Պայմանագրի գումար՝
- Մոդուլների մշակման մասով՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ
- Վերապատրաստումների իրականացման մասով՝ յուրաքանչյուր խմբի համար սահմանված 30 ժամի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ

Տևողություն՝ 2024թ. փետրվար– 2025թ. սեպտեմբեր:

Պայմանագրերի շրջանակը՝ Ուսումնական գործընթացում «Քիմիա» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակում և վերապատրաստումների իրականացում:
 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...