Հայտարարություններ

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում՝ Ուսումնական գործընթացում «ֆիզիկա» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակման և վերապատրաստումների իրականացման համար հայտարարված անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի (AF EIP IC-1.5.5-1) շրջանակներում պայմանագրի շնորհման ծանուցում

16.02.2024

 Ուսումնական գործընթացում «ֆիզիկա» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակման և վերապատրաստումների իրականացման խորհրդատվական ծառայություններ.

Ծրագրի անվանում՝ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

Երկիր՝ Հայաստան

Վարկ՝ #9389-AM

Իրականացնող գործակալություն՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ

Հասցե՝ Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ

Գնման ընթացակարգ՝ Անհատ խորհրդատուի ընտրություն /բաց/

Փաթեթի համար՝ AF EIP IC-1.5.5-1

Մրցույթին հայտ ներկայացրած մասնակիցներ՝

1. Անուշ Դանիելյան
2. Մարիետա Մելիքյան
3. Լաուրա Յաղջյան
4. Հասմիկ Սողոմոնյան
5. Աստղիկ Հարությունյան
6. Թամարա Ղարիբյան
7. Լուսինե Տավակալյան

Կարճ ցանկ չանցած մասնակիցներ՝
• Լաուրա Յաղջյան, Հասմիկ Սողոմոնյան, Թամարա Ղարիբյան և Լուսինե Տավակալյան - չեն բավարարում մրցույթի հրավերով սահմանված նվազագույն որակավորման պահանջներին

Հաղթող ճանաչված խորհրդատու՝
 Անուշ Դանիելյան,
Երկիր՝ Հայաստան
Պայմանագիր՝ 2/24
Պայմանագրի գումար՝
- Մոդուլների մշակման մասով՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ
- Վերապատրաստումների իրականացման մասով՝ յուրաքանչյուր խմբի համար սահմանված 30 ժամի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ

Տևողություն՝ 2024թ. փետրվար– 2025թ. սեպտեմբեր:

Պայմանագրի շրջանակը՝ Ուսումնական գործընթացում «ֆիզիկա» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակում և վերապատրաստումների իրականացում:

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...