Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում՝ Երեք ավագ դպրոցի վերակառուցման և մեկ ավագ դպրոցի կառուցման որակի տեխնիկական հսկողության նպատակով հայտարարված խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցույթի վերջնաժամկետի վերաերկարացում: Հրավեր No. AF EIP CQS-1.2.2

28.08.2023

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Երեք ավագ դպրոցի վերակառուցման և մեկ ավագ դպրոցի կառուցման որակի տեխնիկական հսկողություն
Հրավեր No. AF EIP CQS-1.2.2
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի, Արտաշատի ավագ դպրոցի և Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան N 13 ավագ դպրոցի վերակառուցման և Երևանի Կ. Դեմիրճյանի անվան N 139 ավագ դպրոցի կառուցման որակի տեխնիկական հսկողության ծառայությունները:
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական առաջադրանքը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
• Կազմակերպության ընդհանուր փորձառությունը՝ Հիմնանորոգման /շինարարության համապատասխան ոլորտի առնվազն 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձ
• Կազմակերպության հատուկ փորձառությունը՝
- Վերջին հինգ տարիների ընթացքում պետք է իրականացված լինեն առնվազն երկու նմանատիպ պայմանագրեր:
- Պետական շինարարական ենթակառուցվածքների հետ կապված նախագծերում նախկին ներգրավվածությունը կդիտվի որպես առավելություն:
• Կազմակերպությունը պետք է ունենա հիմնանորոգման/շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրականացման համար վավեր լիցենզիա:

Կարճ ցանկի կազմման փուլում հիմնական մասնագետների որակավորումը չի գնահատվում։

Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուները կարող են համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ իրենց որակավորման բարձրացման նպատակով, սակայն պետք է հստակ նշեն, թե նման համագործակցությունը իրականացվում է համատեղ գործունեության, թե գործակալության/ենթախորհրդատուի պայմանագրի միջոցով։ Համատեղ գործունեության դեպքում, ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, բոլոր գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի կատարման համար։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրության մեթոդով /CQS/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 04.09.2023թ., ժամը՝ 16:00 տեղական ժամանակով։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրենի պաշտոնակատար՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (65)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
 

Նորություններ

07.09.2023 ՀԲ Գործադիր տնօրենի խորհրդական Յոխեմ Մարտին Վիսսենբուրգը այցելել է ՀՄՊՀ հենակետային վարժարան Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենի խորհրդական Յոխեմ Մարտին Վիսսենբուրգը սեպտեմբերի 6-ին այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը (ավագ դպրոց), որը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի կրթության ծրագրով Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի Կրթության բարելավում ծրագրի շրջանակում։ Շնորհակալություն աշակերտներին և ուսուցիչներին ջերմ ընդունելության և շրջայցի համար։ Ծրագրի շնորհիվ ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և այլ... 05.09.2023 Մարզերում ընթացքում է բնագիտական առարկաների լաբորատորիաների կահույքի ձեռքբերման գործընթացը ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները մոտ ապագայում կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:Տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»... 04.09.2023 Մեկնարկել են ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում Օգոստոսի 17 –ից մեկնարկել են նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները, որի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը աջակցում է դպրոցների տնօրեններին և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք...