Հայտարարություններ
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը հայտարարում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ՝ նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատման և դրա վրա ազդող գործոնների հետազոտության նպատակով
25.07.2023
ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատման և դրա վրա ազդող գործոնների հետազոտության խորհրդատվական ծառայություններ:
Հրավեր No. AF EIP IC-1.1.3
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատումը և դրա վրա ազդող գործոնների հետազոտությունը:
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
· Խորհրդատուի ընդհանուր որակավորումը՝ Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտներում, անգլերենի իմացություն):
- Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը` նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, կրթության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Խորհրդատուի հատուկ փորձառությունը՝ պրակտիկ հմտություններ դրամաշնորհային նմանատիպ ծրագրերի իրականացման ոլորտում, հետազոտության մեթոդոլոգիայի մշակման փորձառություն, հետազոտության իրականացման փորձառությունը, ինչպես նաև աշխատանքային փորձը միջազգային կազմակերպություններում կդիտվեն որպես առավելություն:
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։
Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2023թ. օգոստոսի 8-ը, տեղական ժամանակով` 12:00։
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am