Հայտարարություններ

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ը Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված Ճարտարագիտության-շինարարության ոլորտում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցություն տրամադրելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում

19.07.2023

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Ճարտարագիտության-շինարարության ոլորտի անհատ խորհրդատու, ով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում աջակցություն է տրամադրելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը

Հրավեր No. AF EIP IC-2.2.6

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Ճարտարագիտության-շինարարության ոլորտում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցության տրամադրումը։
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.

• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (Բարձրագույն կրթություն քաղաքացիական շինարարության կամ այլ հարակից ոլորտներում, անգլերենի իմացություն):
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ՀՀ բարձրագույն կրթության համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։
• Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Պրակտիկ հմտություններ համապատասխան ոլորտում՝ լաբորատոր սարքավորումների տեխնիկական հատկորոշիչների մշակման, լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքի փորձառության և այլն, Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն, ՀԲ գնումների ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2023թ. հուլիսի 26-ը, տեղական ժամանակով` 14:00։
Դիմումի ձևը կցվում է ստորև:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

27.10.2025 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդկի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հոկտեմբեր ամսվա ընթացքում վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցում և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում և... 27.10.2025 Նախակրթարաններ հիմնելու նպատակով իրականացվել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ինժեներ- խորհրդատու Վռամ Բոյաջյանը հոկտեմբերի ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Սադունց, Լեռնարոտ, Օրգով բնակավայրեր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված նախադպրոցական... 21.10.2025 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ    Հայաստան այցի շրջանակներում հոկտեմբերի 8 - ին և 9-ին   Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար , Շիզուկա Կոնիմոտոն ԿԾԿ ԾԻԳ - ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել   է Երևանի Կ . Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի,  ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի   ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր...