Հայտարարություններ

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ը Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ԵՊԲՀ- ի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցություն տրամադրելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում

19.07.2023

Առաջադրանքի անվանումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների (3D vision տեխնոլոգիաներ) ոլորտի անհատ խորհրդատու, ով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում աջակցություն է տրամադրելու Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը:

Հրավեր No. AF EIP IC-2.2.5

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների (3D vision տեխնոլոգիաներ) ոլորտում Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցության տրամադրումը։
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.

• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, կամ այլ հարակից ոլորտներում, անգլերենի իմացություն):
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ՀՀ բարձրագույն կրթության համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։
• Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Պրակտիկ հմտություններ համապատասխան ոլորտում՝ ծրագրային ապահովման մշակման/ծրագրավորման/, թեստավորման/ստուգման աշխատանքների իրականացման և այլն, Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն, ՀԲ գնումների ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2023թ. սեպտեմբերի 7-ը, տեղական ժամանակով` 12:00։
Դիմումի ձևը կցվում է ստորև:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

22.11.2024 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի... 21.11.2024 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Նոյեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային  պայմանագրերի կնքում Արագածոտնի և Արմավիրի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Արագածոտնի մարզի... 19.11.2024 Ընթանում են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի...