Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ՝ Աշխարհագրության ոլորտում Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցություն տրամադրելու նպատակով

04.07.2023

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Աշխարհագրության ոլորտի (լաբորատոր սարքավորումների դիտարկում) անհատ խորհրդատու, ով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում աջակցություն է տրամադրելու Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը

Հրավեր No. AF EIP IC-2.2.3

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են Աշխարհագրության ոլորտում Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցության տրամադրումը։
Սույն առաջադրանքի մանրամասն նկարագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (Բարձրագույն կրթություն աշխարհագրության ոլորտում, անգլերենի իմացություն):
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ՀՀ բարձրագույն կրթության համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։
• Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Պրակտիկ հմտություններ համապատասխան ոլորտում՝ լաբորատոր սարքավորումների տեխնիկական հատկորոշիչների մշակման, լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքի փորձառության և այլն, Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն, ՀԲ գնումների ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2023թ. հուլիսի 19-ը, տեղական ժամանակով ժամը 15:00-ը։
Դիմումի ձևը կցվում է ստորև:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (52)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...