Հայտարարություններ

Կրթական ծրագրերի կենտրոնը հրավիրում է դրամաշնորհային հայտերը գնահատող փորձագետների

04.01.2023

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է անհատ խորհրդատուներին հայտեր ներկայացնելու Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ներկայացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման ժամանակ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար՝ հետևյալ ոլորտներում.

- Բժշկական/կենսաբանական գիտություններ

- Ճարտարագիտություն-շինարարություն

- Դեղագիտություն/քիմիա

- Ֆիզիկա

- Տեխնոլոգիական գիտություններ

- Հայտերի գնահատմանը ֆունկցիոնալ աջակցության տրամադրում (ընտրվելու են 4 փորձագետներ)

Համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող խորհրդատուները հայտեր կարող են ներկայացնել մինչև 2023 թ. հունվարի 16-ը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ից (Հեռ. (+374) 57-56-90 (11), e-mail: procurement@cfep.am, info@cfep.am )  

Նորություններ

27.05.2024 Իրականացվել են ստուգայցեր հիմնանորոգվող ավագ դպրոցներում ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը ›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ՀՀ մարզերում հիմնանորոգվող թվով երեք ավագ դպրոցներում իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից: 2024թ.-ի մայիսին Ա. Կարապետյանը իրականացրել է ընտրանքային տեղային մոնիթորինգներ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, ինչպես նաև եղել է մայրաքաղաքի Կ. Դեմիրճյանի անվան թիվ... 22.05.2024 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Մայիսի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Կոտայքի և Լոռու մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում նախակրթարանների հիմնման... 19.05.2024 ԵՊՀ-ն՝ « ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը Մայիսի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին: Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու...