Հայտարարություններ

« Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը, նոր ու արդյունավետ մոտեցումների ներդրմանը նպաստող միկրոծրագրերի մրցույթ

05.09.2022


ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, սկսել է նախադպրոցական կրթության ծրագրի իրականացումը, որը նախատեսում է մրցութային հիմունքներով դրամաշնորհների հատկացում նախադպրոցական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններին։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք կներկայացնեն համապատասխան միկրոծրագրեր։

Դրամաշնորհները տրվում են մեկ տարի ժամկետով։

Ծրագրի նպատակն է` նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մեծացում։ Հաստատությունների կողմից ներկայացվող միկրոծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`
 նախադպրոցական կրթության ծառայությունների որակի բարձրացմանը,
 նախադպրոցական կրթության համակարգի մատչելիության մեծացմանը,
 նախադպրոցական կրթության իրականացման նոր` քիչ ծախսատար ծառայությունների ներդրմանը,
 երեխային տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխայի կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն,
 հաստատության աշխատանքների կազմակերպման գործում տեղական ինքնակառավարման մարմինների և ծնողների մասնակցության բարձրացմանը և այլն։

Նախադպրոցական կրթության նորովի կազմակերպումը, ծրագրերում առաջադրված խնդիրների լուծումը պետք է իրականացվեն համայնքի և ծնողների լայն մասնակցությամբ։Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2022թ. հոկտեմբերիի  17-ը։

Դիմումի ձևին կարելի է ծանոթանալ այստեղ`(հայտ, դիմում, բյուջե, Ղեկավար ձեռնարկ

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...