Հայտարարություններ
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայերենի` որպես օտար լեզվի, իմացության C1-C2 մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման համար պատասխանատու անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ
30.09.2021
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ները, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-ներում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է մշակել հայերենի` որպես օտար լեզվի իմացության մակարդակներին /այսուհետ՝ ՀԻՄ/ համապատասխան թեստեր:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի ՀԻՄ-ի C1-C2 մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման համար պատասխանատու անհատ խորհրդատուն, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի հետևյալ աշխատանքները՝ 2 փուլով:
Առաջին փուլ
- ՀԻՄ-ի գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքներին մասնակցող հետազոտական խմբի անդամների հետ քննարկել և ճշգրտել հետազոտության նպատակները և ակնկալվող արդյունքները:
- Ուսումնասիրել եվրոպական և ԱՊՀ առնվազն 3-ական երկրների լեզուների համար ստեղծված համանման փաստաթղթերը, ներկայացնել դրա հիման վրա իրականացված վերլուծության արդյունքները ԱԽ համակարգողին՝ կարծիքի:
- ԱԽ համակարգողի դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել եվրոպական և ԱՊՀ տվյալ երկրների լեզուների համապատասխան փորձի վերլուծության արդյունքները:
- Հստակեցնել C1 մակարդակի իմացությունը որոշող լեզվական թեստերի կառուցվածքը՝ նկատի ունենալով տվյալ մակարդակի համար սահմանաված լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները:
- Մշակել C1 մակարդակին համապատասխան լեզվական թեստերի՝ այդ մակարդակի չափորոշիչներով սահմանված կարողությունները և հմտությունները զարգացնող հնչյունական, քերականական գիտելիքների և բառապաշարի վերաբերյալ առաջադրանքների բովանդակությունը, կառուցվածքային տեսակները։
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով C1 մակարդակին համապատասխան լեզվական թեստերի մշակումների նախնական տարբերակը:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում, լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երկրորդ փուլ
Հստակեցնել C2 մակարդակի լեզվական թեստերի կառուցվածքը՝ նկատի ունենալով տվյալ մակարդակի համար սահմանված լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները:
Մշակել C2 մակարդակի լեզվական թեստերի՝ այդ մակարդակի չափորոշիչներով սահմանված կարողությունները և հմտությունները զարգացնող հնչյունական, քերականական գիտելիքների և բառապաշարի վերաբերյալ առաջադրանքների բովանդակությունը, կառուցվածքային տեսակները։
Ամբողջականացնել C1-C2 մակարդակներին համապատասխան լեզվական թեստերի բովանդակային և կառուցվածքային մշակումների նախնական տարբերակը, խմբագրել և սրբագրել։
Վերանայված տարբերակը ներկայացնել աշխատանքային խմբի համակարգողին և վերջինիս կողմից արված դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, կատարել համապատասխան վերանայումներ:
-Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով C1-C2 մակարդակներին համապատասխան լեզվական թեստերի բովանդակային և կառուցվածքային մշակումների վերանայված տարբերակը:
Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)
ՀԻՄ-ի C1-C2 մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման համար պատասխանատու անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2021թ. 18 հոկտեմբեր- 2022թ.18 հունվար (3 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2022թ. 19 հունվար-18 մարտ (2 ամիս):
Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
- բարձրագույն կրթություն հայերենի լեզվաբանության կամ բանասիրության ոլորտներով,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի կամ անգլերենի լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 3 տարվա համապատասխան ոլորտի աշխատանքի փորձ ուսումնական հաստատությունում՝ որպես մանկավարժ կամ վերապատրաստող,
- համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
- հայերենի կամ հայերենի՝ որպես օտար լեզվի կամ որևէ օտար լեզվի կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- հայերենի իմացության մակարդակների չափանիշների, չափորոշչի կամ թեստերի մշակման փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
40
«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. հոկտեմբերի 11-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ
Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`Դիմում
Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայերենի` որպես օտար լեզվի, իմացության C1-C2 մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման համար պատասխանատու անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:
Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:
Դիմող`
« » ——————————— 2021թ