Հայտարարություններ
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Դպրոցի աշակերտների շրջանում հայերենի իմացության գնահատման հետազոտական խմբի թեստավորման և հարցման գործառույթները իրականացնող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ
01.09.2021
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ)՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ,
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի թեստավորման և հարցման գործառույթները իրականացնող անհատ խորհրդատուն իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:
Առաջին փուլ
• Հետազոտական խմբի անդամներով համատեղ քննարկել և ճշգրտել հետազոտության նպատակները և ակնկալվող արդյունքները:
• Մասնակցել հետազոտության ընտրանքի մշակմանը՝ սահմանելով դպրոցների քանակը և դրանց գտնվելու վայրը և յուրաքանչյուր դպրոցից ներգրավվող աշակերտների թիվը, դասարանը:
• Մասնակցել հետազոտության գործիքակազմի, ներառյալ՝ հայերենի իմացության գնահատման թեստի սպեցիֆիկացիայի, թեստի նախնական օրինակի և հարցաշարերի կազմմանը:
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել հետազոտական թիմի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
Երկրորդ փուլ
• Կազմակերպել հետազոտության դաշտային աշխատանքները, մասնավորապես գնահատման կազմակերպչական աշխատանքները ընտրված մայրաքաղաքային և մարզային դպրոցներում:
• Իրականացնել ընտրված աշակարտների շրջանում թեստավորման և հարցման փորձնական փուլը:
• Թեստավորման փորձնական փուլի արդյունքների հիման վրա պատրաստել հայերենի իամցության գնահատման թեստի և հարցման հարցաշարերի վերջնական տարբերակները:
• Իրականացնել ընտրված աշակարտների շրջանում թեստավորման և հարցման հիմնական փուլը:
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել հետազոտական թիմի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
Երրորդ փուլ
• Ստուգել թեստավորման արդյուքներն ու հավաքագրված տվյալները և, անհրաժեշտության դեպքում, կատարել ճշգրտումներ:
• Կոդավորել հավաքագրված տվյալները, ստեղծել տվյալների բազա և իրականացնել տվյալների քանակական վերլուծություն:
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել հետազոտական թիմի համակարգողին՝ ներառելով թեստավորման և հետազոտության արդյուքները:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)
Անհատ խորհրդատուի՝ հետազոտական թիմի համակարգողի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2021թ. սեպտեմբեր - հոկտեմբեր (1 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2021թ. հոկտեմբեր- 2022թ. հունվար (3 ամիս),
- երրորդ փուլ՝ 2022թ. –հունվար – փետրվար (1 ամիս):
Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
- բարձրագույն կրթություն լեզվաբանության կամ հայերեն բանասիրության ոլորտներում,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքի փորձ, որից առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գնահատման կամ մանկավարժության ոլորտում,
- Համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
- Կրթության ոլորտում հետազոտությունների, թեստավորման կազմակերպման փորձառություն,
- Մասնագիտական ոլորտում միջազգային համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն: 40
«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. սեպտեմբերի 08-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411)
(+374 60) 830 111/206:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ
Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`
Դիմում
Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Դպրոցի աշակերտների շրջանում հայերենի իմացության գնահատման հետազոտական խմբի թեստավորման և հարցման գործառույթները իրականացնող խորհրդատուի ընտրության մրցույթին:
Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:
Դիմող`
<<>> ——————————— 2021թ.