Հայտարարություններ

Հայտարարություն

25.05.2021

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հրատարակչությունների և դասագիրք մշակողների համար կազմակերպում է առցանց սեմինարների շարք` նվիրված վերանայված հանրակրթական առարկայական չափորոշիչներին և ծրագրերին` 6 ուսումնական բնագավառների մասով. «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն, հասարակական գիտություննր», «Արվեստ», «Տեխնոլոգիա» և «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»:

Սեմինարները կիրականացվեն ս.թ. հունիսի 7-15 –ը ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբերում ընդգրկված առարկայական չափորոշիչներ և ծրագրեր մշակող փորձագետների կողմից:

Ցանկացողները կարող են դիմել Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ` լրացնելով կից ներկայացված մասնակցության հայտի ձևը և ուղարկել հետևյալ էլ. փոստով (info@cfep.am) մինչև 2021թ. հունիսի 2-ը, ժամը 17:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ էլ. հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...