Հայտարարություններ

Հայտարարություն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «UD_Armenian_Brusov (ՅուԴի_Արմինիան_Բրյուսով) շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի ծրագրի իրականացման համար «Ժամանակակից գրական գործեր» ուղղությամբ լեզվաբան ծանոթագրող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

12.04.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետև՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետև՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
 ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
 հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է ԲՊՀ-ում հաշվողական (համակարգչային), ինչպես նաև կորպուսային լեզվաբանության բնագավառներում հետազոտական կարողությունների հզորացումը, բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրերում բնական լեզվի մշակում հետազոտական բաղադրիչի ներդրումը՝ «UD_Armenian-Brusov/BSU շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) իրականացման միջոցով։
«UD_Armenian-Brusov/BSU շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 4 (չորս) անհատ խորհրդատուներից կազմված հետազոտական խումբ, որոնցից 1-ը (մեկը) կլինի հետազոտական խմբի համակարգողը, իսկ մնացյալ 3-ը (երեքը)՝ հետազոտողներ գրական գործերի, իրավական բնույթի տեքստերի, մամուլի լեզվի լեզվական տվյալների և բառամթերքի հավաքագրման և մշակման ուղղությամբ: Վերոնշյալ երեք ուղղությունների ընտրությունը պայմանավորված է տեքստերի ներկայացուցչականությամբ՝ տվյալ ուղղություններով բառամթերքի կիրառելիության հաճախականությամբ և քանակով: Հետազոտության իրականացման համար հետազոտական խմբում, որպես անհատ խորհրդատուներ, ներառված է հումանիտար, բանասիրական գիտությունների և լեզվաբանության 4 մասնագետ, որոնցից մեկը՝ հետազոտական խմբի համակարգող, հիմնական հետազոտող, երեքը՝ լեզվաբան ծանոթագրողներ։ Հետազոտական խմբում ներգրավված յուրաքանչյուր անհատ խորհրդատուի համար սահմանվում է պարտականությունների առանձին շրջանակ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ «Ժամանակակից գրական գործեր» ուղղությամբ լեզվաբան ծանոթագրողը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:
Առաջին փուլ.
 Քննարկել հետազոտական աշխատանքի խնդիրները հետազոտական խմբի համակարգողի հետ;
 Հավաքագրել և ընտրել ծառադարանի հիմքում դրվող լեզվական տվյալները (կորպուսի)
 Մատենագիտական կերպով ծանոթագրել լեզվական տվյալները (կորպուսի)՝ որպես առանձին ենթակորպուսներ,
 Նախապես մշակել ժամանակակից գրական գործերի բառամթերքը՝ (նախադասությունների սահմանազատում, բառանջատում), մինչև ծառադարանում դրա մեքենական շտեմավորումը,
 Ծանոթանալ նախագծի իրականացման թվային գործիքներին (ծանոթագրման ծրագրային հարթակ),
 Մասնակցություն ունենալ UD կաղապարներով արդի գրական արևելահայերենի ձևայնացված նկարագրության մշակման աշխատանքներին,
 Քննարկել հետազոտական խմբի համակարգողի հետ առաջին փուլի արդյունքները և ամփոփել՝ ըստ համակարգողի դիտարկումների;
 Փուլի ավարտին հաշվետվություն ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,
 Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում հաշվետվությունը լրամշակել և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երկրորդ փուլ.
 Ծանոթագրել նվազագույնը շուրջ 10 հազար բառանիշ ծավալով ժամանակակից գրական գործերի կորպուս UD կաղապարներով (խոսքիմասային պիտակավորում, քերականական հատկանիշների վերագրում, նախադասությունների վերլուծություն՝ շարահյուսական բառերի միջև կախվածությունների բացահայտման մեթոդով),
 Քննարկել հետազոտական խմբի համակարգողի հետ երկրորդ փուլի արդյունքները և քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության վերանայել ծանոթագրված նախադասությունները,
 Փուլի ավարտին հաշվետվություն ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,
 Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երրորդ փուլ.
 Ամբողջացնել արդյունքները, UD_Armenian-Brusov ծառադարանը CoNLL-U ձևաչափով, ամբողջությամբ ձեռքով ստուգված, և տեղադրել UD և Github հարթակներում (պաշտոնական թողարկումը UD հարթակում կլինի 2021թ. նոյեմբերին),
 Քննարկել հետազոտական խմբի համակարգողի հետ երրորդ փուլի արդյունքները և քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության վերանայել ծանոթագրված նախադասությունները,
 Փուլի ավարտին հաշվետվություն ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,
 Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
(Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)
«Ժամանակակից գրական գործեր» ուղղությամբ լեզվաբան ծանոթագրողի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2021թ. մայիս (1 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2021թ. հունիս (1 ամիս),
- երրորդ փուլ՝ 2021թ. հուլիս (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
 բարձրագույն կրթություն հումանիտար գիտությունների ոլորտի միջգիտակարգային մասնագիտությունների, բանասիրության, լեզվաբանության, մանկավարժության գիտությունների բնագավառում,
 հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
 առնվազն 3 տարվա մասնագիտական կամ հարակից ոլորտներում աշխատանքի փորձ,
 համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
 լեզվական տվյալների ծանոթագրման, քերականությունների ձևային նկարագրման գիտահետազոտական նախագծերում մասնակցություն,
 լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. ————-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի «UD_Armenian_Brusov (ՅուԴի_Արմինիան_Բրյուսով) շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի ծրագրի իրականացման համար «Ժամանակակից գրական գործեր» ուղղությամբ լեզվաբան ծանոթագրող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող`

<< >> ——————————— 2021թ.
 

Նորություններ

02.05.2025 Տեղեկատվություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով դրամաշնորհառու բուհերի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի վերաբերյալ 22.05.2023թ. կնքված դրամաշնորհային պայմանագրերով դրամաշնորհառու երկու և 14.06.2023թ. կնքված դրամաշնորհային պայմանագրերով դրամաշնորհառու երեք բուհերը մեկնարկել են նորարարական ծրագրերի իրականացումը, մասնավորապես, ներքոնշյալ բուհերը, ըստ նախատեսվածի, իրականացրել են ապրանքների և ծառայությունների ձեռքբերման աշխատանքներ, որոնց արդյունքում շնորհված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Ղեկավար ձեռնարկի պահանջների, հրապարակվել է համապատասխան... 09.04.2025 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 4-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել դպրոցների տնօրենների, ուսուցիչների հետ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին: Առաքելության... 08.04.2025 Համաշխարհային բանկի թիմն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Մարտի 31-ին Համաշխարհային բանկի թիմը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 և ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Ալեքսանդր Թովմասյանը, ՀԲ...