Հայտարարություններ

Հայտարարություն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «UD_Armenian_Brusov (ՅուԴի_Արմինիան_Բրյուսով) շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի ծրագրի իրականացման համար լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

12.04.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետև՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետև՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.
 ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
 հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն՝ իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է ԲՊՀ-ում հաշվողական (համակարգչային), ինչպես նաև կորպուսային լեզվաբանության բնագավառներում հետազոտական կարողությունների հզորացումը, բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրերում բնական լեզվի մշակում հետազոտական բաղադրիչի ներդրումը՝ «UD_Armenian-Brusov/BSU շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) իրականացման միջոցով։
«UD_Armenian-Brusov/BSU շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 4 (չորս) անհատ խորհրդատուներից կազմված հետազոտական խումբ, որոնցից 1-ը (մեկը) կլինի հետազոտական խմբի համակարգողը, իսկ մնացյալ 3-ը (երեքը)՝ հետազոտողներ գրականոն գործերի, իրավական բնույթի տեքստերի, մամուլի լեզվի լեզվական տվյալների և բառամթերքի հավաքագրման և մշակման ուղղությամբ: Վերոնշյալ երեք ուղղությունների ընտրությունը պայմանավորված է տեքստերի ներկայացուցչականությամբ՝ տվյալ ուղղություններով բառամթերքի կիրառելիության հաճախականությամբ և քանակով: Հետազոտության իրականացման համար հետազոտական խմբում, որպես անհատ խորհրդատուներ, ներառված է հումանիտար, բանասիրական գիտությունների և լեզվաբանության 4 մասնագետ, որոնցից մեկը՝ հետազոտական խմբի համակարգող, հիմնական հետազոտող, երեքը՝ լեզվաբան ծանոթագրողներ։ Հետազոտական խմբում ներգրավված յուրաքանչյուր անհատ խորհրդատուի համար սահմանվում է պարտականությունների առանձին շրջանակ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգողը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:
Առաջին փուլ.
 Փուլայնացնել նախագծի իրականացման գործողությունները,
 Ընտրել ծառադարանի հիմքում դրվող լեզվական տվյալների շրջանակը (կորպուսի ներկայացուցչականություն, ենթակորպուսներ),
 Մշակել կորպուսի մատենագիտական ծանոթագրման համակարգը,
 Մշակել ծառադարանում բառամթերքի՝ բառարանների վրա հիմնվող շտեմավորման համակարգում բառարանների կառուցվածքը,
 Հարմարեցնել նախագծի իրականացման համար անհրաժեշտ թվային գործիքները (ծանոթագրման ծրագրային հարթակ) նախագծի կարիքներին,
 Մշակել և հարմարեցնել UD կաղապարներով արդի գրական արևելահայերենի ձևայնացված նկարագրությունը նախագծի կարիքներին,
 Կազմակերպել քննարկումներ ԲՊՀ-ի Լեզվաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի աշխատակիցների հետ, ինչպես նաև հետազոտական խմբի մյուս անդամների հետ՝ ներկայացնելու հետազոտական նախագծի արդյունքները, մեթոդաբանությունը ԲՊՀ-ի կրթական ծրագրերում արդյունավետ ինտեգրման կամ ներդրման ուղղությամբ,
 Ըստ անհրաժեշտության, վերանայել արդյունքները՝ հիմք ընդունելով քննարկումների եզրակացությունները,
 Ներկայացնել առաջարկություններ, ըստ անհրաժեշտության, ժամանակակից գրականոն գործերի, իրավական բնույթի տեքստերի, մամուլի լեզվի լեզվական տվյալների և բառամթերքի վերաբերյալ,
 Ներկայացնել հաշվետվություն Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլի ընթացքում մշակված փաստաթղթերը,
 Լրամշակել հաշվետվությունը՝ հիմք ընդունելով ծրագրի ղեկավարի կողմից նկատառումներն ու առաջարկությունները և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երկրորդ փուլ.
 Փորձարկել մշակումները և կատարել հնարավոր շտկումները մինչև 10 000 բառանիշ պարունակող կորպուսի վրա և ներկայացնել հետազոտական թիմի անդամներին,
 Ստուգել 40 000 բառանիշ ծավալով ծանոթագրված կորպուսի բոլոր նախադասությունները,
 Քննարկել հետազոտական խմբի անդամների հետ երկրորդ փուլի արդյունքները և քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել ծանոթագրված նախադասությունները,
 Փուլի ավարտին ներկայացնել հաշվետվություն Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,
 Լրամշակել հաշվետվությունը հիմք ընդունելով ծրագրի ղեկավարի կողմից նկատառումները ու առաջարկությունները և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երրորդ փուլ.
 Ամբողջացնել UD_Armenian-Brusov ծառադարանը CoNLL-U ձևաչափով և տեղադրել UD և Github հարթակներում;
 Քննարկել հետազոտական խմբի անդամների հետ երրորդ փուլի արդյունքները և քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել ծանոթագրված նախադասությունները,
 Փուլի ավարտին ներկայացնել հաշվետվություն Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,
 Լրամշակել հաշվետվությունը՝ հիմք ընդունելով ծրագրի ղեկավարի կողմից նկատառումները ու առաջարկությունները և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

 

 

4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
(Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)
Լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգողը աշխատանքները կիրականացնի 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
 առաջին փուլ՝ 2021թ. մայիս (1 ամիս),
 երկրորդ փուլ՝ 2021թ. հունիս (1 ամիս),
 երրորդ փուլ՝ 2021թ. հուլիս (1 ամիս):
Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
 բարձրագույն կրթություն հումանիտար գիտությունների ոլորտի միջգիտակարգային մասնագիտությունների, բանասիրության, լեզվաբանության, մանկավարժության գիտությունների բնագավառում,
 գիտությունների թեկնածուի որակավորումը նշված ոլորտներում կդիտարկվի որպես առավելություն,
 հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
 առնվազն 5 տարվա համապատասխան ոլորտով աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում,
 համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
 լեզվական տվյալների ծանոթագրման, քերականությունների ձևային նկարագրման գիտահետազոտական նախագծերում մասնակցություն,
 լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվ «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. ————-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

 

 

 


«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի «UD_Armenian_Brusov (ՅուԴի_Արմինիան_Բրյուսով) շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի ծրագրի իրականացման համար լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող`

<< >> ——————————— 2021թ.
 

Նորություններ

26.04.2021 Ամփոփվում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 23-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող տեղամասում,... 22.04.2021 ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկում իրականացրեցին ՀՀ Կոտայքի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 20.04.2021 Մշտադիտարկում մայրաքաղաքի ավագ դպրոցներում Ապրիլի 19-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող մայրաքաղաքի Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...