Հայտարարություններ

Հայտահրավեր

24.03.2021

Ֆինանսավորման աղբյուր`
ՎԶՄԲ վարկ No. 8342-AM
ՄԶԸ փոխառություն No.5387-AM

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ 8 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄՄԳ - 1.2.2_ա

Խմբաքանակ #1 - ՄՄԳ - 1.2.2_ա (Ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #2 - ՄՄԳ - 1.2.2_ա (Քիմիայի լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #3 - ՄՄԳ - 1.2.2_ա (Կենսաբանության լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #4 - ՄՄԳ - 1.2.2_ա (Աշխարհագրության լաբորատոր սարքավորումներ):

1. «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից և Միջազգային Զարգացման Ընկերակցությունից ստացել է վարկ/փոխառություն, և նախատեսվում է, որ այդ վարկային գումարի մի մասն օգտագործվելու է ՄՄԳ - 1.2.2_ա «Սարքավորումներ 8 ավագ դպրոցների լաբորատորիաների համար» պայմանագրից բխող վճարումները կատարելու համար։

2. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն հանդիսանում է ծրագիրն իրականացնող հաստատություն և հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել ավագ դպրոցների լաբորատոր սարքավորումների գնման համար:

Խմբաքանակ #1 - Ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ
Յուրաքանչյուր ավագ դպրոցին տրվող քանակը Ընդհանուր քանակը
1 Ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ 1 լրակազմ 8 լրակազմ

Խմբաքանակ #2 - Քիմիայի լաբորատոր սարքավորումներ Յուրաքանչյուր ավագ դպրոցին տրվող քանակը Ընդհանուր քանակը
1 Քիմիայի լաբորատոր սարքավորումներ 1 լրակազմ 8 լրակազմ

Խմբաքանակ #3 - Կենսաբանության լաբորատոր սարքավորումներ
Յուրաքանչյուր ավագ դպրոցին տրվող քանակը Ընդհանուր քանակը
1 Կենսաբանության լաբորատոր սարքավորումներ 1 լրակազմ 8 լրակազմ

Խմբաքանակ #4 - Աշխարհագրության լաբորատոր սարքավորումներ
Յուրաքանչյուր ավագ դպրոցին տրվող քանակը Ընդհանուր քանակը
1 Աշխարհագրության լաբորատոր սարքավորումներ 1 լրակազմ 8 լրակազմ

Հայտողները կարող են հայտ ներկայացնել մեկ, երկու, երեք կամ բոլոր չորս խմբաքանակների համար: Հայտերը գնահատվելու են ըստ առանձին խմբաքանակի: Զեղչերը, առկայության դեպքում, պետք է առաջարկվեն յուրաքանչյուր խմբաքանակի համար առանձին և հաշվի կառնվեն հայտերի գնահատման ընթացքում: Համադրված խմբաքանակների համար ներկայացված զեղչերը հայտերի գնահատման ժամանակ հաշվի կառնվեն:

Հիմնական որակավորման չափանիշները. /ամբողջական չափանիշները ներկայացված են Մրցութային փաթեթում/

ա) Մասնակիցը պետք է ունենա լաբորատոր սարքավորումների մատակարարման փորձ` առնվազն 2016թ. հունվարի 1-ից:

բ) Մասնակիցը պետք է հաջողությամբ իրականացրած լինի առնվազն երկու պայմանագիր ներկայացված յուրաքանչյուր խմբաքանակի համար, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում մատակարարած լինի լաբորատոր սարքավորումներ` ոչ պակաս արժեքով քան տվյալ խմբաքանակի համար ներկայացված հայտի արժեքն է՝ մեկնարկած 2016թ. հունվարի 1-ից և ավարտած մինչև առաջարկների ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակաշրջանը:

գ) Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:

դ) Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2018թ., 2019թ., 2020թ.:

3. Մասնակիցները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի խմբաքանակների համար, ինչպես սահմանված է Մրցութային փաթեթում: Մասնակիցները, ովքեր ցանկանում են առաջարկել զեղչեր, եթե նրանց շնորհվի ավելի քան մեկ պայմանագիր, կարող են դա անել, եթե այդ զեղչերը նախապես ներառված են Մրցութային հայտի նամակում /Letter of Bid/:

Մեկից ավելի չափաբաժիններում հաղթող ճանաչվելու համար, հայտողը պետք է բավարարի Մրցութային փաթեթում սահմանված միասնական հայտի պահանջներին:

4. Մրցույթը անց է կացվելու Միջազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է Համաշխարհային Բանկի ուղեցույցում` “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնում ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում” Հունվար, 2011 վերանայված 2014 (“Գնումների ուղեցույցներ”): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

5. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություն ստանալ մրցութային փաստաթղթերի վերաբերյալ դիմելով Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ (ԿԾԿ ԾԻԳ ՊՀ), պարոն Գրիշա Հովհաննիսյանին, info@cfep.am ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ներքոնշյալ հասցեով`

Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Տնօրեն՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան
Հեռ. +374 10 575690,
Էլ. հասցե՝ info@cfep.am:

6. Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը /միայն էլեկտրոնային տարբերակով, Անգլերեն լեզվով/ շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ստանալ անվճար՝ info@cfep.am էլ. հասցեով ներկայացված գրավոր դիմումի հիման վրա /մրցութային փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ հայտատուներին, ֆայլերի էլեկտրոնային փոխանցման համակարգի միջոցով/ կամ ներբեռնել www.cfep.am կայքից:

7. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ, քան 2021 թ. մայիսի 6-ը ժամը 16.00-ն: Էլեկտրոնային եղանակով մրցութային առաջարկների ներկայացում չի թույլատրվում: Ուշացած հայտերը կմերժվեն: Հայտերը հրապարակավ կբացվեն հայտատուների նշանակված ներկայացուցիչների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր նախընտրում են ներկա գտնվել ստորև նշված հասցեում 2021 թ. մայիսի 6-ին ժամը 16.00-ն:

8. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

9. Վերևում հիշատակված հասցեն է`

Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ (2-րդ հարկ, դահլիճ)
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ. 73,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690(27)
Վեբկայք` www.cfep.am
Էլ. հասցե` info@cfep.am
Հասցեատեր՝ Վարդան Պողոսյան /գնումների մասնագետ/
Տարընթերցման դեպքում հիմք ընդունել անգլերեն տարբերակը:
  Bidding document for Procurement of Physics, Chemistry, Biology and Geography Laboratory Equipment for 8 High Schools

Նորություններ

19.04.2021 Նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկում` ՀՀ Արարատի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ս.թ. փետրվար ամսից մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 12.04.2021 Գորիսի ավագ դպրոցում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 9-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել հիմնանորոգվող Գորիսի ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներ Ռաֆայել Հովսեփյանն ու Մանվել Սարիբեկյանը եղել են հիմնանորոգվող... 05.04.2021 Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 2-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր : Հիշեցնենք, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019թ.-ի դեկտեբերի 2-ից մեկնարկել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը ներկայումս...