Հայտարարություններ
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրության և գնահատման նպատկով կազմակերպության ընտրության հրավեր
25.01.2021
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԾԻԳ ՊՀ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
(կազմակերպության ընտրություն)
Ֆինանսավորման աղբյուր`
ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182
Առաջադրանքի անվանումը. «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրություն և գնահատում` ներառելով ավագ դպրոցի հաճախելիության բաղադրիչը և ՆՄՀ դրամաշնորհների արդյունավետության ուսումնասիրությունը:
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում «Կրթության բարելավում» ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:
Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրություն և գնահատում` ներառելով ավագ դպրոցի հաճախելիության բաղադրիչը և ՆՄՀ դրամաշնորհների արդյունավետության ուսումնասիրությունը:
Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.
Ուսումնասիրել ծրագրի զարգացման նպատակները ըստ բաղադրիչների, ինչպես նաև ծրագրի գնահատման փաստաթղթում ներառված արդյունքների շրջանակի,
Ուսումնասիրել ծրագրի հետ առնչվող փաստաթղթեր (հաշվետվություններ, հուշագրեր և այլն), ձեռնարկներ և այլ նյութեր, որոնք ստեղծվել են ծրագրի շրջանակներում,
Վերանայել <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների հաշվետվությունները և իրականացնել երկրորդային վերլուծություն,
Անդրադառնալ ծրագրի այն ուղղություններին, որոնք չեն ընդգրկվել հետազոտություններում,
Մշակել հետազոտության իրականացման մանրամասն ժամանակացույցը,
Մշակել հետազոտության մանրամասն մեթոդոլոգիան;
Մշակել ընտրանքները,
Մշակել պահանջվող հետազոտության գործիքները,
Ձեռք բերել համաձայնություններ հետազոտությունում ընդգրկված հաստատությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կրթության համակարգում բարեփոխումներ իրականացնողների հետ,
Իրականացնել դաշտային աշխատանքներ,
Մշակել և վերլուծել ստացված տվյալները,
Պատրաստել ամփոփիչ զեկույց, որը կներառի ամբողջական տվյալների վերլուծությունը, այդ թվում, եզրակացություններ: Վերջնական հաշվետվությունը պետք է հիմնված լինի սույն հետազոտության շրջանակներում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքների, ինչպես նաև <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում իրականացված այլ հետազոտությունների երկրորդային վերլուծության հիման վրա,
Քննարկել հետազոտության արդյունքները շահեկիցների հետ: Ստացված դիտողությունների հիման վրա պատրաստել վերջնական հաշվետվություն:
Ըստ անհրաժեշտության ներկայացնել հետազոտության արդյունքները տարբեր հանրային միջոցառումներում:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը:
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
- Կազմակերպության ընդհանուր փորձը
- Ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացման փորձ,
- Ծրագրերի գնահատման իրականացման փորձ:
Կազմակերպության հատուկ փորձը
- Նվազագույնը 5 տարվա փորձ որակական և քանակական հետազոտությունների իրականացման ուղղությամբ:
- Սոցիալական և կրթական ոլորտներում հետազոտական ծրագրերի իրականացման փորձ:
Կազմակերպությունը կընտրվի կազմակերպության որակավորման հիման վրա ընտրության (CQS) եղանակով` Համաշխարհային բանկի «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. /վերանայված հուլիս 2014 թ./ ուղեցույցի համաձայն: Համաձայն խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրության կարգի լավագույն որակավորում և փորձ ունեցող կազմակերպությանը կտրվի տեխնիկական և ֆինանասական առաջարկ ներկայացնելու հրավեր:
Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Խորհրդատուների ուղեցույցի 1.9 կետին` «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. /վերանայված հուլիս 2014 թ./ («Խորհրդատուների ուղեցույցներ»), որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը՝ շահերի բախման վերաբերյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև նշված հասցեով՝ աշխատանքային օրերին՝ հետևյալ ժամերին 11:00 - 13:00 և 14:00 - 17:00 :
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն՝ մինչև 2021թ. փետրվարի 8-ը ներառյալ, (առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով) մինչև 17:00 տեղական ժամանակով, հետևյալ հասցեով.
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ
ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 , 0070, Հայաստան
էլ. Փոստ. info@cfep.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերը նշված էլեկտրոնային փոստով կամ զանգահարել`
(+37410) 57-56-90 (24) – Հանրակրթության որակի բարելավում բաղադրիչի համակարգող Լիլիթ Շավարշյանին
(+37410) 57-56-90 (27) – գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանին
հեռախոսահամարներով: