Հայտարարություններ

«Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի վերամշակման և ամբողջականացման աշխատանքները համակարգող, հայագետ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

06.11.2020

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.
- ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ները, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
- հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-ներում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է վերամշակել և ավարտին հասցնել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթուղթը:

 

 


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող աշխատանքային խմբի համակարգող, հայագետը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի հետևյալ աշխատանքները՝ 3 փուլով:


Առաջին փուլ

- Պլանավորել և համակարգել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի վերամշակման աշխատանքները։
- Ուղղորդել ԱԽ անդամներին եվրոպական և ԱՊՀ առնվազն երկուական երկրների լեզուների համար ստեղծված համանման փաստաթղթերի աղբյուրներին` փորձի ուսումնասիրության նպատակով:
- Ծանոթանալ եվրոպական և ԱՊՀ առնվազն երկուական երկրների լեզուների համար ստեղծված համանման փաստաթղթերի ուսումնասիրությանը, փորձի արդյունքների վերլուծությանը և ներկայացնել կարծիք։
- Ուսումնասիրել Եվրախորհրդի «Լեզվի իմացության մակարդակների մշակման ուղեցույցը», համակարգել և մասնակցել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի կառուցվածքի, բովանդակության, որոշ մեթոդների կիրառման հնարավորությունների հստակեցման աշխատանքներին։
- Ուսումնասիրել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի՝ A1-B2 մակարդակներին բնորոշ չափորոշիչները՝ ըստ խոսքային գործունեության տարբեր տեսակների (ունկնդրում, ընթերցանություն, բանավոր խոսք, գրավոր խոսք) ներկայացնող կառուցամասերի և, հիմք ընդունելով ԱՊՀ և եվրոպական երկրների լեզուների փորձի արդյունքները և Եվրախորհրդի «Լեզվի իմացության մակարդակների մշակման ուղեցույցը», լրամշակել դրանք՝ ապահովելով դրանց համապատասխանությունը օտար լեզուներին ներկայացվող պահանջներին։
- Մասնակցել լրամշակված «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության A1-B2 մակարդակները» ծրագրային փաստաթղթի ամփոփման աշխատանքներին՝ հիմք ընդունելով այդ բնագավառում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների դիտարկումները:
- Քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, իրականացնել ծրագրային փաստաթղթի վերանայում:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երկրորդ փուլ

- Համաձայն եվրոպական և ԱՊՀ երկրների լեզուների փորձի ուսումնասիրության արդյունքների՝ հստակեցնել յուրաքանչյուր մակարդակին բնորոշ չափորոշիչները՝ ըստ խոսքային գործունեության տարբեր տեսակների (ունկնդրում, ընթերցանություն, բանավոր խոսք, գրավոր խոսք)` նկատի ունենալով լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները, հանրամշակութային գիտելիքների և կարողությունների զարգացումը:
- Համակարգել հայերենի՝ որպես օտար լեզվի գործա¬ռույթները դրսևորող, ինչպես նաև ընդհանուր հասկացությունների լեզվական կաղա¬պարների հստակեցման, վերամշակման աշխատանքները։
- Համակարգել յուրաքանչյուր մակարդակի բովանդակության նկարագրության, չափորոշիչներով սահմանված կարողությունները և հմտությունները զարգացնող հնչյունական և քերականական գիտելիքների, նվազագույն բառապաշարի հստակեցման, վերամշակման աշխատանքները։
- Վերամշակել C1-C2 մակարդակների` խոսքային գործունեության բոլոր տեսակներում սահմանված չափորոշիչները՝ նկատի ունենալով լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները, հանրամշակութային գիտելիքների և կարողությունների զարգացումը։
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երրորդ փուլ

- Ամբողջականացնել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակներ» ծրագրային փաստաթուղթը՝ պատրաստելով յուրաքանչյուր մակարդակի համար ըստ խոսքային գործունեության տեսակների սահմանված չափորոշիչները ներկայացնող կառուցամասերի վերջնական տարբերակները՝ խմբագրված և սրբագրված։
- Ուսումնասիրել անհատ խորհրդատուների կողմից «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի՝ բովանդակությանը, լեզվական կաղապարներին, նվազագույն բառապաշարի ցանկերին վերաբերող կառուցամասերի վերամշակված տարբերակները՝ ըստ անհրաժեշտության անելով դիտարկումներ։
- Ապահովել ԱԽ-ում ներգրավված անհատ խորհրդատուների՝ ուսումնասիրության արդյունքում արված դիտարկումների հիման վրա համապատասխան վերանայումների կատարումը:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի՝ 3 մակարդակների բովանդակությունը, ըստ խոսքային գործունեության տեսակների սահմանված չափորոշիչները, լեզվական կաղապարները, նվազագույն բառապաշարի ցանկերը ներկայացնող կառուցամասերի վերանայված և վերամշակված տարբերակները։
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր (2 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2021թ. հունվար-փետրվար (2 ամիս),
- երրորդ փուլ՝ 2021թ. մարտ (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը,Որակավորում`
- բարձրագույն կրթություն հայերենի լեզվաբանության կամ բանասիրության ոլորտներում,
- բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հայոց լեզու» մասնագիտացմամբ,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 3 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ,
- համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ  30
Հատուկ փորձառություն՝
- հայերենի լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կհամարվի առավելություն,
- հայերենի՝ որպես օտար լեզվի կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- օտար լեզվի կամ հայերենի իմացության մակարդակների չափանիշների կամ չափորոշչի մշակման փորձառությունը կդիտվի որպես առավելություն 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. նոյեմբերի 16-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:
 

Նորություններ

26.02.2024 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է մայրաքաղաքային և մարզային այցերը Փետրվարի 23-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը ամփոփիչ հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու՝ Նարինե Թադևոսյանը և ՀԲ գնումների մասնագետ Արմինե Այդինյանը : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի... 23.02.2024 ՀԲ-ն ներկայացրել է ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների անկախ գնահատման արդյունքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանն ու Արթուր... 22.02.2024 ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր շարունակվում են ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր շարունակվեցին նաև փետրվարի 21-ին: ՀԲ պատվիրակությունը եղավ ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ և Զարթոնք համայնքների միջնակարգ դպրոցներում, որտեղ դիտարկվեցին նորաստեղծ նախակրթարանները և տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները:: ՀԲ Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի...