Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի կանոնադրության, աշխատանքային կանոնակարգի և հայեցակարգի մշակման ուղղությամբ անհատ խորհրդատուի ընտրության

23.10.2020

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.

- ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
- հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն` իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է ԲՊՀ-ում ստեղծել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը պետք է ունենա իր կանոնադրությունը, աշխատանքային կանոնակարգը և հայեցակարգը:



ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ծառայությունների մատուցումը նախատեսվում է իրականացնել մեկ անհատ խորհդատուի ներգրավմամբ, որն իր պայմանագրի շրջանակներում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:

Առաջին փուլ
- Ուսումնասիրել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակները և խնդիրները,
- Մշակել ընտրանք և մեթոդաբանություն՝ նմանատիպ հետազոտական լաբորատորիաների, գերազանցության կենտրոնների վերաբերյալ եվրոպական և ԱՊՀ տարածքի փորձի ուսումնասիրության նպատակով՝ այդ թվում ՀՀ-ի, (առկայության դեպքում) և քննարկել դրամաշնորհային ծրագրի համակարգողի հետ:
- Ծրագրի համակարգողից առաջարկներ ստանալու դեպքում, բարելավել ուսումնասիրության ընտրանքը և մեթոդաբանությունը:
- Ուսումնասիրել նմանատիպ հետազոտական լաբորատորիաների, գերազանցության կենտրոնների վերաբերյալ եվրոպական և ԱՊՀ տարածքի, այդ թվում, առկայության դեպքում, ՀՀ-ի փորձը՝ դրանց նորմատիվ փաստաթղթային, կառուցվածքի, գործառույթների, համագործակցության շրջանակի տեսանկյունից:
- Ուսումնասիրել ԲՊՀ-ի կառուցվածքը, տեղեկատվության ներքին հոսքերը և հիերարխիան, ինչպես նաև ԲՊՀ-ի կարիքները՝ լաբորատորիայի գործարկման տեսանկյունից:
- Ուսումնասիրել և քարտեզագրել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի պոտենցիալ գործընկերների հայաստանյան շրջանակը և կազմել համապատասխան ցանկ:
- Կազմակերպել հանդիպիում-քննարկում պոտենցիալ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունները և կազմել հնարավոր համագործակցության շրջանակ:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երկրորդ փուլ
- Մշակել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի կանոնադրությունը և աշխատանքային կանոնակարգը՝ հիմք ընդունելով նմանատիպ հետազոտական լաբորատորիաների, գերազանցության կենտրոնների վերաբերյալ եվրոպական և ԱՊՀ տարածքի, այդ թվում, առկայության դեպքում, ՀՀ-ի փորձը, ինչպես նաև հայաստանյան պոտենցիալ գործընկերների շրջանակը:
- Քննարկել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի աշխատանքային կանոնակարգը և կանոնադրությունը ԲՊՀ-ի ռեկտորի, իրավաբանական բաժնի, ֆինանսական վարչության, անձնակազմի կառավարման և զարգացման վարչության ներկայացուցիչների հետ:
- Ամփոփել և ամբողջականացնել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի աշխատանքային կանոնակարգը և կանոնադրությունը՝ հիմք ընդունելով ԲՊՀ-ի ներքին շահառուների կարիքներն ու կարծիքները:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում, լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երրորդ փուլ
- Մշակել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի հնգամյա զարգացման հայեցակարգի ուրվագիծը և հիմնական դրույթները՝ հիմք ընդունելով նմանատիպ հետազոտական լաբորատորիաների, գերազանցության կենտրոնների վերաբերյալ եվրոպական և ԱՊՀ տարածքի, այդ թվում, առկայության դեպքում՝ ՀՀ-ի փորձը, հայաստանյան պոտենցիալ գործընկերների շրջանակը:
- Քննարկել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի հնգամյա հայեցակարգի ուրվագիծը և դրույթները ԲՊՀ-ի ռեկտորի, ֆինանսական վարչության, գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:
- Ամփոփել և ամբողջականացնել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի հնգամյա զարգացման հայեցակարգը՝ հիմք ընդունելով ԲՊՀ-ի ներքին շահառուների կարիքներն ու կարծիքները:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:


Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր (2 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2021թ. հունվար - մարտ (3 ամիս),
- երրորդ փուլ՝ 2021թ. ապրիլ-հունիս (3 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
- բարձրագույն կրթություն իրավաբանություն, հանրային կառավարում, կառավարում, տնտեսագիտություն մասնագիտությամբ,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բարձրագույն կրթության ոլորտում,
- համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
- հայեցակարգեր, ռազմավարություններ, կանոնակարգեր կամ այլ նորմատիվային փաստաթղթեր մշակելու փորձառություն,
- մասնագիտական ոլորտում միջազգային համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. նոյեմբերի 2-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվող «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի կանոնադրության, աշխատանքային կանոնակարգի և հայեցակարգի մշակման ուղղությամբ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:


Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող`

« »——————————— 2020թ.

 

Նորություններ

22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական... 15.03.2024 ՀՀ Շիրակի մարզում շարունակվում են աշխատանքային այցերը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 1-ից 15-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների...