Հայտարարություններ

Հայտահրավեր ՀՀ Կրթության բարելավում ծրագիր

12.12.2017

Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM
ՄԶԸ Փոխառություն No. 5387-AM
ՄՄԳ՝ ASIPCS-ICB-1/2017

1. Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և Միջազգային զարգացման ընկերակցությունից(ՄԶԸ) ստացել է վարկ, և նախատեսվում է, որ այդ վարկային գումարի մի մասն օգտագործվելու է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի համար լաբորատոր սարքավորումների մատակարարման պայմանագրից բխող վճարումները կատարելու համար։
2. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի համար ստորև ներկայացված լաբորատոր սարքավորումներ մատակարարելու համար.
Ապրանքների մանրամասն նկարագրությունն ու տեխնիկական պահանջները տրված են Մրցութային փաթեթի Բաժին VII-ում:
Ապրանքների համառոտ նկարագիր՝ քանակ, առաքման վայր.
# Նկարագրություն Քանակը
1. Էլեկտրասրտագրիչ /ԷՍԳ/ 1 հատ
2. Կինեմատիկ բիոմեխանիկական հետազոտական համակարգ (ներառյալ ծրագրային ապահովումը) 1 համալիր
3. Սրտաշնչառական բեռնվածության ախտորոշման ստացիոնար համակարգ (ներառյալ ծրագրային ապահովումը և հարակից սարքավորումները) 1 հատ

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ,
ՀՀ, ք. Երևան, 0070, Ալեք Մանուկյան 11:
Որակավորված համարվելու համար հայտողը պետք է ցույց տա ֆինանսական վիճակի կայունություն և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ՝ առաջարկվող պայմանագրի պահանջները բավարարելու համար: Մասնավորապես, վերջին երեք տարիների համար աուդիտի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորների կողմից տրված եղրակացությունների հիման վրա, ապահովելով, որ՝
(i) միջին տարեկան շրջանառությունը վերջին երեք տարիների համար առնվազն պետք է լինի համարժեք հայտի արժեքին.
(ii) վերջին երեք տարիների ընդհանուր ակտիվների հարաբերությունն ընդհանուր պարտավորություններին (առանց կապիտալի) պետք է լինի 1-ից մեծ.
Ինչպես նաև՝
ա) լինի իրավաբանորեն գրանցված կազմակերպություն.
բ) ներգրավված լինի սարքավորումների մատակարարման ոլորտում առնվազն 5 տարի ժամկետով (սկսած 2012թ. հունվարից).
գ) վերջին 5 տարիների ընթացքում (սկսած 2012թ. հունվարից) հաջողությամբ իրականացրած լինի սարքավորումների մատակարարման առնվազն 2 պայմանագիր, յուրաքանչյուրը` առնվազն ներկայացված հայտի արժեքի չափով:
Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց, որը կհավաստի, որ առաջարկվող ապրանքների տեխնիկական հատկորոշիչները համապատասխանում են Մրցութային փաթեթի Բաժին VII-ում պահանջվող տեխնիկական չափանիշներին:
3. Մրցույթն անցկացվելու է համաձայն Համաշխարհային բանկի «Գնումներ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով» (հունվար 2011) ուղեցույցի՝ Միջազգային Մրցակցային Գնումների ընթացակարգի համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու հայտողները։

4. Իրավասու շահագրգիռ հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10։00-ից - 15։00-ը (տեղական ժամանակով) ստորև բերված հասցեով։
5. Շահագրգիռ հայտողները կարող են գնել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից, գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 29000 ՀՀ դրամ։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.
Ստացող - «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ,
«Արարատբանկ» ՓԲԸ
հ/հ 1510022984960100,
SWIFT code - ARMCAM 22
6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով՝ մինչև 2018թ. Հունվարի 26-ը, ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ` ստորև բերված հասցեով, 2018թ. Հունվարի 26-ը, ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։

7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

8. Հասցե` Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 11
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական ինստիտուտ» 213 սենյակ
Հեռախոս` (+37493) 543360
Ֆաքս՝ (+37441) 554104
Էլ. փոստ՝ qad@asipc.am.am
Վեբ կայք՝ www.asipc.am
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...