Հայտարարություններ

Հայտերի ներկայացման հրավեր

26.10.2017

Հայաստանի Հանրապետություն
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM;
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM

Պայմանագրի անվանումը՝ ՀՀ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքներ

Հղման #: EIP PW-03/2017:

1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. EIP PW-03/2017 պայմանագրի շրջանակներում ՀՀ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքների համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել ՀՀ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքների համար:

Հիմնական որակավորման չափանիշները
• Վերջին երեք տարվա ընթացքում (2014-2016) միջին տարեկան շինարարության շրջանառությունը պետք է կազմի առնվազն 1.73 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:
• Ֆինանսական միջոցներ առնվազն 215,000 ԱՄՆ դոլարին համարժեք:
Արտարժութային ֆինանսական միջոցները կգնահատվեն մրցույթի բացման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքի համաձայն:
• Սկսած 2012թ.-ից մինչև հայտի ներկայացման ժամկետը, հայտատուն որպես գլխավոր կապալառու, համատեղ ձեռնարկման անդամ կամ ենթակապալառու պետք է ունենա իրականացրած առնվազն 2 նմանատիպ* աշխատանքներում մասնակցություն` յուրաքանչյուրի ծավալը առնվազն հայտի արժեքի 80%-ի չափով:
* Նմանատիպ աշխատանքները համարվում են ֆիզիկական ծավալի, բարդության, մեթոդների/տեխնոլոգիայի և/կամ այլ հատկանիշներով, նկարագրված մրցութային փաստաթղթերում:

3. Մրցույթը անց է կացվելու Ազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է Համաշխարհային Բանկի ուղեցույցներում` <<Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ապրանքների, աշխատանքներիև ոչ խորհրդատվական ծառայությունների գնում ԶՎՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում>>, հունվար 2011 (“Գնումների ուղեցույցներ”): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցվաց Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակրգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2017թ. նոյեմբերի 27-ը, ժամը 15.00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ Տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյան
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Ֆաքս. +374 10 559750
Էլ. հասցե` cfep@arminco.com
Վեբկայք` www.cfep.am

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...