Հայտարարություններ

ՀՀ ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն >> ԾԻԳ ՊՀ<< Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում ավագ դպրոցներում սովորողների հաճախումների վերաբերյալ հետազոտությունների իրականացման նպատակով կազմակերպության ընտրության մրցույթ

23.08.2016


ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը,
<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում ավագ դպրոցներում սովորողների
հաճախումների վերաբերյալ հետազոտությունների իրականացման նպատակով հայտարարում է խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցույթ:
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
• Իրականացնել տվյալների հավաքագրում Հայաստանի ավագ դպրոցներում հաճախելիության ցուցանիշների վերաբերյալ՝ տարանջատված ըստ դասարանների և սեռի:
• Վերլուծել ավագ դպրոցներում ընդգրկվածության խնդիրները. որ մարզերի ավագ դպրոցներում է գրանցված ընդգրկվածության ամենացածր ցուցանիշը, որոնք են ավագ դպրոցներում ցածր ընդգրկվածության հիմնական պատճառներն ու խոչընդոտները, որոնք են իրավիճակը բարելավելու, ընդգրկվածությունը մեծացնելու հիմնական ուղիները, արդյոք 9-րդ դասարանի աշակերտները նախընտրում են կրթությունը շարունակել ավագ դպրոցներում, թե միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
• Ուսումնասիրել` ինչ հիմնական չափանիշներով են առաջնորդվում սովորողները ավագ դպրոցներ ընտրելիս:
• Իրականացնել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և դպրոցների կողմից տրամադրված տվյալների վերլուծություն: Տվյալների վերլուծության և ճշգրիտ հաշվարկների հիման վրա ի հայտ բերել հաճախումների ամենացածր ցուցանիշները բնակչության շրջանում ու կատարել համապատասխան ուսումնասիրություն:
• իրականացնել հարցում հաճախումների վերաբերյալ և մշակել ուսումնասիրության մեթոդաբանությունը:
• Մշակել ուսումնասիրության համար անհրաժեշտ հետազոտական գործիքներ (հարցաթերթիկներ աշակերտների, տնօրենների, ուսուցիչների, ծնողների և ֆոկուս խմբերի համար.):
• Մշակված մեթոդաբանությունն ու ուսումնասիրության հետազոտական գործիքները նախապես համաձայնեցնել <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի հետ;
• Իրականացնել դաշտային աշխատանքներ:
• Պատրաստել հաշվետվություններ:
• Պատրաստել վերջնական հաշվետվություն հիմնվելով արված դիտողությունների/մեկնաբանությունների վրա:
Խորհրդատվական աշխատանքնեը կատարվելու են փուլերով և կիրականացվեն 2016-2019թթ. ժամանակահատվածում:

Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.
• Կազմակերպության ընդհանուր փորձը
- առնվազն հինգ տարվա փորձ հետազոտության ոլորտում` ընդ որում կիրառած լինի ինչպես քանակական այնպես էլ` որակական մեթոդաբանություն
• Կազմակերպության հատուկ փորձը
- հետազոտությունների փորձ կրթական ոլորտում
• Աշխատակազմի որակավորումը
- որակյալ աշխատակազմ, որը պատշաճ կիրականացնի նշված գործողությունները
- փորձառու մասնագետների խումբ, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով, որի կազմում ընդգրկված լինեն փորձառու մասնագետներ կրթության ոլորտից:

Խորհրդատվական կազմակերպությունը կգնահատվի հետևյալ կերպ.
- Կազմակերպության ընդհանուր փորձը – 30 միավոր
- Կազմակերպության հատուկ փորձը - 40 միավոր
- Աշխատակազմի որակավորումը - 30 միավոր

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
• պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
• տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների ցանկը` ներառյալ պայմանագրի առարկան (նկարագրությունը), գումարը, ժամկետները և պատվիրատու կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն:
• հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,

Համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները կարող են դիմել <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև 2016թ. սեպտեմբերի 2-ը ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ 57-56-90 (27) հեռախոսահամարով:
 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...