Հայտարարություններ
ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի իրավաբանի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն
29.07.2016
Պաշտոնի անվանում`
ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի իրավաբանի
Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ
Աշխատանքի նկարագրություն`
1. Տրամադրել խորհրդատվություն տնօրենին և աշխատակիցներին իրավական հարցերում,
2. Պատրաստել անհրաժեշտ օրենսդրական փաստաթղթեր (կանոնադրությունների նախագծեր, կարգեր, հրամաններ, հաշվետվություններ, նամակներ, նախագծել օրենքներում և կառավարության որոշումներում փոփոխություններ
3. Իրազեկ լինել և հետևել ՀՀ օրենքների փոփոխություններին
4. Օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում գնահատել և խորհուրդ տալ, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունը գործատուի գործունեության վրա
5. Վերլուծել ՀՀ օրենսդրական ակտերը և պատրաստել հաշվետվություններ իրավական փաստաթղթերի համապատասխան
6. Պատրաստել բոլոր պայմանագրերը (ներառյալ աշխատանքային պայմանագրերը)` կապված գործատուի գործունեության հետ և ապահովել դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
7. Շարունակական ուսումնասիրել տեղական և միջազգային օրենսդրության մեջ տեղի ունեցող փոփոխությունները՝ կապված ծրագրի և գործատուի գործունեության հետ
8. Ներկայացնել գործատուի բոլոր ատյանների դատարաններում
9. Բանակցություններ վարել գործատուի անունից և ներկայացնել վերջինիս
10. Պատրաստել պայմանագրեր ծրագրի իրականացման նպատակով
11. Տրամադրել խորհրդատվություն իրավական հարցերի շուրջ և մրցութային գործընթացի ընթացքում այլ կողմերի հետ ծագած վեճերի լուծման հետ կապված որոշումներ կայացնել
12. Մասնակցել մրցութային փաստաթղթերի պատրաստման գործընթացին, մասնավորապես կազմել պայմանագրի ընդհանուր և հատուկ պայմանները
13. Աջակցել ընտրության հաշվետվությունների, արձանագրությունների և այլ իրավական փաստաթղթերի պատրաստմանը` համաձայն ընտրության ընթացակարգերին, ՀՀ կառավարության 1356-Ն որոշման
14. Պատրաստել արձանագրություններ և այլ փաստաթղթեր աշխատակազմի ընտրության ընթացակարգերի հետ կապված` համաձայն աշխատակազմի ընտրության հաստատված կարգի
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Իրավաբանի բարձրագույն կրթություն,
2. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը` համապատասխան ոլորտում, իսկ 2-ը՝ կառավարման ոլորտում
3. Համաշխարհային բանկի իրավական փաստաթղթերի, միջազգային և Հայաստանի Հանրապետության օրենսդրության լավ իմացություն,
4. Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը ցանկալի է,
5. Հայերենի և անգլերենի` գերազանց, ռուսերենի բավարար իմացություն,
6. Համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office, Ինտերնետով աշխատելու կարողություն,
7. Մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն, մանրակրկիտ աշխատանքի հմտություններ։
8. Բանակցություններ վարելու ունակություն:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:
Մրցույթը կանցկացվի 2016 թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոնե ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկում:Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2016 թվականի սեպտեմբերի 5-ը:Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ ` 575690(29) հեռախոսահամարով: