Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ

25.07.2016

 Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացնում է <<Կրթության բարելավում>> վարկային ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) հավելյալ շրջափուլը միայն այն բուհերի համար, որոնք չեն հանդիսացել ՆՄՀ դրամաշնորհառու <<Կրթության որակ և համապատասխանություն>> և <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրերի շրջանակներում իրականացված փորձնական և առաջին շրջափուլերի ընթացքում: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով ՀՀ բուհերին մրցակցային հիմունքներով տրամադրվում են դրամաշնորհներ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ հավելյալ շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳ նախարարի կողմից 19.07.2016 թ. թիվ 741-Ա/2 հրամանով հաստատված ՆՄՀ գործարկման ղեկավար ձեռնարկով:
ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:
ՆՄՀ հավելյալ շրջափուլի համար հաստատված գերակա ուղղությունները հետևյալն են.
1. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
2. Բնական գիտություններ
3. Հումանիտար և հասարակական գիտություններ
4. Արվեստ/սպորտ
ՆՄՀ-ի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են.
• Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն սերտ համագործակցությանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա: Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ գիտահետազոտական ընկերությունից: Կոնսորցիումային ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 600,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:
• Պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են առանձին պետական բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը` ռազմավարական զարգացման առաջնահերթությունների և կրթական ոլորտում նորարար լուծումների հիման վրա: Այս տիպի դրամաշնորհային ծրագրերը հասցեագրված են նաև մայրաքաղաքի և մարզային բուհերի միջև առկա մասնատվածության/անհամաչափ զարգացման խնդիրների լուծմանը: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ը դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրերի գնահատման ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը չի կարող առանձին հայտ ներկայացնել: Տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:
• Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են ոչ պետական բուհերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Փոքր բուհերի կոնսոլիդացիային նպաստելու և բուհերի միջև համագործակցությունը խթանելու նպատակով ոչ պետական բուհերը խրախուսվում են ներկայացնել համատեղ ծրագրեր: Տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:
Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում: Ներկայացվող բոլոր ծրագրերի համար պարտադիր է հաստատության կողմից առնվազն 10 տոկոս համաֆինանսավորումը:
ՆՄՀ հավելյալ շրջափուլին հայտ ներկայացնելու համար, բացի հայտարարության սկզբնամասում նշված՝ ՆՄՀ դրամաշնորհառու չհանդիսանալու պահանջից, բուհերը պետք է բավարարեն հետևյալ իրավասության չափանիշներին `
• ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայություն,
• հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայություն, առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին,
• ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքներ` ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթում - ՆՄՀ դրամաշնորհային հայտում հիմնական հայտատու նշվող բուհերը հայտերի պատրաստման փուլում պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքների նկարագիրը հասանելի է ստորև: Ստուգումը պետք է իրականացվի ԿԾԿ կողմից ընդունելի աուդիտորների կողմից, որոնց ցանկը նույնպես ներառված է ստուգման աշխատանքների նկարագրում: Բուհերը հայտի պատրաստման ընթացքում պատասխանատու են տվյալ ցանկից որևէ ընկերությանը դիմելու, վերջինիս կողմից նշված ստուգումը անցկացնելու և արդյունքները ըստ պատշաճի ստանալու համար: Այն բուհերի հայտերը, որոնք ստուգման արդյունքներով կստանան կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրող հաշվետվություն, կդիտվեն իբրև ոչ իրավասու: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա բուհի` հայտ ներկայացնելու իրավասության վրա, սակայն գնահատման ընթացքում տվյալ բուհը կխրախուսվի ուղղել/կարգավորել հայտնաբերված խնդիրները:

ՆՄՀ-ին դիմելու համար դրամաշնորհային հայտի ձևը, Ղեկավար ձեռնարկը կից բոլոր հավելվածներով, ինչպես նաև բուհերի Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքային նկարագիրը, դրամաշնորհային ծրագրերի ընթացքում բողոքների կարգավորման մեխանիզմը և դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տրված են կցված փաստաթղթերում:
Դրամաշնորհային հայտ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 25-ն է: Տվյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար դիմել <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ, ք. Երևան, Ս. Վրացյան 73 հասցեով կամ զանգահարել (010) 57-56-90, ներքին (50),(51),(52),(53),(54) հեռախոսահամարներով:

ՆՄՀ Ղեկավար ձեռնարկ

Հայտի ձևաչափ և այլ հավելվածներ

Ֆինանսական կարողությունների գնահատման նկարագիր

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...