Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ «ՀԵՌԱՎԱՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՊԼՈՄԻ ՇՆՈՐՀՄԱՄԲ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

07.07.2016

 Ծրագրի անվանումը. «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)

Ծրագրի հիմնական նպատակը «Բիզնեսի կառավարում» («Գործարար վարչարարություն (կառավարում)») մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումն է հեռավար ձևաչափով, որի արդյունքում կտրվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմներ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է մրցույթ՝ անհատ խորհրդատուների ընտրության համար

1. Համատեղ դիպլոմների շնորհման կարգի մշակման գծով խորհրդատու
2. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրերի իրականացման ժամանակ տեղեկատվական բազայի (ռեսուրսների) օգտագործման կարգի մշակման գծով խորհրդատու
3. Հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի կազմակերպման գծով խորհրդատու
4. Հեռավար ուսուցման հարթակի թարգմանության գծով խորհրդատու
5. Ծրագրի իրականացման տեխնիկական սպասարկման գծով խորհրդատու

Անհատ խորհրդատուների աշխատանքների նկարագրերի, գործունեության շրջանակների, պահանջվող որակավորման, փորձի ու հմտությունների, ինչպես նաև գնահատման չափանիշների վերաբերյալ տեղեկատվությունը առանձին հղումներով տեղադրված են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պաշտոնական կայքէջում (http://paara.am/heravar-krtutyan-xorhrdatuneri-mrcuyt/):
Անհատ խորհրդատուների ընտրության մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
• անձնագրի պատճենը:

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ (ՀՀ, ք.Երևան, Կիևյան 8, 1-ին հարկ) մինչև 2016 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 1600-ը:
Մանրամասների համար զանգահարել 010 22 26 20 հեռախոսահամարով:
Արդյունքների ամփոփումը (ներառյալ՝ հարցազրույցը) տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 13-ին` ժամը 1600-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 41 լսարանում:

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...