Նորություններ

ՀԲ պատվիրակության այցերը նորաստեղծ նախակրթարաններ

23.04.2026

Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել դպրոցների տնօրենների, ուսուցիչների և նախակրթարանների սաների հետ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին:
Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրի ղեկավար Արմինե Խաչատրյանը, 1.1 ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և 1.3 ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր-Մելիք-Բախշյանը: Համաշխարհային բանկի պատվիրակությունն աշխատանքային այցը մեկնարկել է Բյուրականի միջնակարգ դպրոցում, որտեղ 2026 թվականին հիմնվել է նոր նախակրթարան։
Համաշխարհային բանկի պատվիրակությունը ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչների և դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել ուսուցիչների հետ։ Նախադպրոցական տարիքի երեխաներն իրենց օրերն անցկացնում էին հարմարավետ գեղեցիկ ու գունեղ սենյակներում՝ լի ուսումնական նյութերով ու խաղալիքներով։ Համաշխարհային բանկի պատվիրակության հաջորդ կանգառը Օհանավանի միջնակարգ դպրոցում էր, որտեղ ստեղծվել էր նոր նախակրթարան: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Նշենք, որ 20 երեխայի համար նախատեսված նախակրթարանը ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Նախակրթարանն ունի հարմարեցված միջավայր:
Նախակրթարանում շրջայցն ամփոփելուց հետո ՀԲ ներկաները շարունակեցին այցը ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցում, որտեղ մարտից իր գործունեությունն էր մեկնարկել նորաստեղծ նախակրթարանը:Հյուրերն այցն ամփոփեցին Փարաքարի միջնակարգ դպրոցում, որտեղ ևս բնականոն գործում է նոր նախակրթարանը: Հյուրերը տպավորված էին վերջնական արդյունքներով և ստեղծված պայմաններով։


 

Նորություններ

30.05.2026 Համաշխարհային բանկի թիմը շրջայց է իրականացրել ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում Ապրիլի 28-ին Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում հիմնված «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»: Այցին մասնակցում էին... 30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին...