Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցելության շրջանակում այցելել է Արտաշատի ավագ դպրոց
14.04.2026
Ապրիլի 14-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցելության շրջանակում այցելել է Արտաշատ համայնք:
Վարչապետը եղել է Արտաշատի ավագ դպրոցում, ծանոթացել ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներին:
ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 269 մլն 424 հազար դրամ։ Վերակառուցված ավագ դպրոցը նախատեսված է 462 աշակերտի համար:
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում իրականացվել են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքներ: Կատարված են շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման, մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ:Իրականացվել են սանհանգույցների սալիկապատման աշխատանքներ:Կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:Վերակառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով:«Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում այստեղ ստեղծվել են ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Երեխաների համար ստեղծված են էապես նոր հնարավորություններ, նրանք իսկապես ունեն ստեղծագործելու, իրենց բոլոր նախասիրությունները զարգացնելու, որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններ: Տեսանյութը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.instagram.com/reel/