Նորություններ

ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով 2019 թվականի հուլիսի 30-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերով դրամաշնորհառու 6 բուհերն ամփոփում են ծրագրերի իրականացման մեկ տարին

30.07.2020

2019 թվականի հուլիսի 30-ին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում վեց բուհերի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր, որոնցով վերջիններս մեկնարկել են դրամաշնորհային ծրագրերի կենսագործումը: Նշված բուհերից երկուսի՝ Երևանի պետական համալսարան և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերը կոնսորցիում ծրագրեր են՝ որպես գործընկերներ ունենալով գիտահետազոտական ինստիտուտների:
Հարկ է նշել, որ վերոնշյալ ծրագրերի ուղղությունները համահունչ են ՆՄՀ Համակարգող խորհրդի կողմից ներկա շրջափուլի համար գերակա սահմանված հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) ուղղությանը:
Այժմ` դրամաշնորհային ծրագրերի մեկնարկից մեկ տարի անց, դրամաշնորհառու բուհերն արձանագրում են առաջընթացի սահմանված մի շարք ցուցիչներ: Հարկ է նշել, որ դրամաշնորհառու բուհերի կողմից ծրագրերի շրջանակներում հիմնվող լաբորատորիաների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների ստեղծման նպատակով բուհերի կողմից արդեն իսկ առանձնացվել, տրամադրվել և վերանորոգվել են համապատասխան տարածքներ, ինչպես նաև ձեռք են բերվել ծրագրով նախատեսված գույքի, սարքավորումների մի մասը:
Բուհերի կողմից իրականացվող նորարարական ծրագրերը մեծապես կարևորվում են ոչ միայն վերջիններիս կրթական, գիտական ու հետազոտական կարողությունների հզորացման, իրականացվող դասավանդման և ուսումնառության համար գործնական հենք ապահովելու, այլ նաև բուհ-աշխատաշուկա և կրթություն-գիտություն-բիզնես կապի ապահովման տեսանկյունից: Ստեղծվող ենթակառուցվածքների առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները:
Փաստենք, որ դրամաշնորհային ծրագրերի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Անդրադառնալով վերոնշյալ շրջափուլով դրամաշնորհառու վեց բուհերի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի բովանդակությանը՝ հարկ է նշել, որ դրանց շրջանակներում նախատեսվում է ժամանակակից սարքավորումներով հագեցած նորարարական կենտրոնների ստեղծում, ինչպես նաև նոր կրթական բովանդակության մշակում և ներդրում: Մասնավորապես, ՃՇՀԱՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի արդիականացում՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ, ԵՊՀ-ի դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի ստեղծելու Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոն՝ համալրված լաբորատոր անալիտիկ արդի սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա պատրաստել նոր ստեղծված դեղապատրաստուկների և նրանց բաղադրիչների կառուցվածքային հետազոտությունների և արդեն շուկայում իրացվող դեղամիջոցների որակի հետազոտման ու գնահատման ուղղությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան մասնագետներ՝ միաժամանակ ներդնելով նաև համապատասխան մագիստրոսական ծրագիրը: Իր նորարարությամբ առանձնանում է նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից իրականացվող ծրագիրը, որի հիմնական նպատակներն են զարգացնել տեխնոլոգիահենք լեզվահասարակագիտական կրթությունը և հետազոտությունը Հայաստանում՝ գլոբալ զարգացումների համատեքստում, պատրաստել կենսական կարևորության մասնագետներ հաշվողական լեզվաբանության, համընթաց թարգմանության, կրթության գնահատման և թեստավորման ոլորտներում՝ տեխնոլոգիական հենքով միջոլորտային կրթական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև զարգացնել թվային միջավայրում և ծրագրակազմերում հայերենի լիարժեք կիրառականությունը, ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ:
ԵՊԲՀ-ում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կստեղծվի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն»՝ համալրված բժշկական լաբորատոր արդի սարքավորումներով, ՀՌՀ-ում՝ «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն»՝ ևս հագեցած ժամանակակից գերհզոր սարքավորումներով, ինչպես նաև բարելավված և ներդրված կրթության նոր բովանդակությամբ: Ինչ վերաբերում է ՀԱԱՀ-ին, ապա այնտեղ նախատեսվում է «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»-ի ստեղծում, որը, համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:
Այսպիսով, ևս մեկ անգամ կարող ենք փաստել, որ ՆՄՀ շրջանակներում դրամաշնորհների ձևով բուհերում իրականացվող ծրագրերը, իրենց բնույթով լինելով նորարարական, մեծապես նպաստում են բարձրագույն ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով վերջիններիս գործարար ոլորտի հետ փոխշահավետ համագործակցային կապերի սերտացմանը, բուհերում ձեռնարկատիրական գործունեության և նորարարական աշխատանքների ծավալմանն ու հետագա ապրանքայնացմանը, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Համոզված ենք՝ կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշները կլինեն ստեղծված հնարավորությունների կիրառումը և դրանցում երիտասարդ մասնագետների մասնակցության խթանումը, իսկ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների շարունակական համագործակցության արդյունքում ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներն ու գերազանցության կենտրոնները մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան տվյալ բնագավառների համար:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...