Նորություններ

ԿԾԿ ԾԻԳ-ի աջակցությամբ այսօր դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը

07.12.2019

Այսօր Հայաստանի շատ դպրոցներում, աշակերտները դասը սկսելուն պես նախ մոտենում են համակարգիչներին և միանում են ցանցին՝ թեմատիկ առաջադրանքներ կատարելու համար,իսկ ուսուցիչներից շատերն էլ գործնական աշխատանքների իրականացման այլընտրանքային ձև՝ ընտրում են ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը: Տևական ժամանակ առցանց միջոցներից օգտվելը տարերային բնույթ էր կրում, էլեկտրոնային բովանդակությունն էլ ճնշող մեծամասնությամբ հայալեզու չէր ու հարմարեցված չէր հանրակրթության ուսումնական ծրագրերին:Այսօր «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացված և իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստումների արդյունքում թե՛ մայրաքաղաքի, և թե՛ մարզերի շատ դպրոցներում Quizizz ծրագրով՝ հայտորոշիչ թեստերը, Kahoot ծրագրով՝ քվեարկությունները, համագործակցային փաթեթների գործածությունը և «MindMup» միջավայրում ստեղծված կրթական սցենարները դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2017թ.-ից իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4000 ներկայացուցիչների վերապատրաստումներ` հավելենք, որ 2019թ.-ի ընթացքում վերապատրաստվել են մայրաքաղաքի և մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 1500 ներկայացուցիչներ: Այս վերապատրաստումների շնորհիվ հնարավոր դարձավ ՏՀՏ գործիքների կիրառությամբ ինտերակտիվ դասերի անցկացումը մայրաքաղաքի և ՀՀ բոլոր մարզերի կրթօջախներում:Ծրագրի հաջողության վկայություն է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ամիս աճում է ՏՀՏ գործիքներ կիրառող ուսուցիչների թիվը: ՏՀՏ գործիքները լրացնելով ուսուցման ավանդական ձևերը, ուսուցումը դպրոցում դարձնում են ավելի հետաքրքիր և արդյունավետ: Մասնագետները վստահ են, որ ուսուցման այս մեթոդները ավելի գրավիչ են աշակերտների համար, որոնց հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաներով հաջողությամբ կարող է օգտագործվել նաև դպրոցական դասական առարկաների՝ առավել արդյունավետ ուսուցանման նպատակներով:Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցիի ինֆորմատիկայի ուսուցիչ Հ. Հարությունյանը փաստեց, որ ՏՀՏ գործիքները օգտակար են դպրոցի բովանադակության բարելավման տեսանկյունից: «Վերապատրաստումները նպաստեցին, որ ուսուցիչը հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները և զգա, թե որքանով է այն հեշտացնում թե՛ իր՝ ուսուցչի գործը և թե՛ աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը»,- հավելեց նա:
Արագածոտնի մարզի Կարինի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Լ. Սարդայանը փաստեց, որ Socrative գործիքի կիրառումով հայոց լեզվի դասերն ավելի արդյունվետ ու հետաքրքիր են դարձել, իսկ Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի կեսաբանության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանի խոսքով Quizizz ծրագրով խաղ  վիկտորինաների անցկացումը դասերը դարձնում են ավելի ինտերակտիվ: Մանկավարժների հավաստմամբ` դասավանդման և ուսուցման այս նորարարական եղանակները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու գործելակերպը, ավելին. տեխնոլոգիաներն աշակերտներին նոր պահանջներ են ներկայացնում. հիմնական կարողություններից բացի նրանք ձեռք են բերում հաղորդակցման և տեղեկատվության կառավարման հմտություններ:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...