Նորություններ

ԿԾԿ ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացն է

23.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։Այս համատեքստում նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարությունում մեկնարկել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որն ուղղված է կրթության բովանդակության վերանայմանն ու բարեփոխմանը: Նշենք , որ հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման ծրագիրն իրականացնում են տեղի եւ միջազգային փորձագետները։ Երկօրյա աշխատաժողովը վարում էր կրթության ոլորտի փորձագետ Նյու Յորքի ռազմավարական պլանավորման և ինստիտուցիոնալ հետազոտությունների Պրատտի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բրիլլերը:Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներ և հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման նպատակով ընտրված աշխտանքային խմբերի ղեկավարներն ու անդամները:
Հանդիպման մեկնարկին կարևորելով կրթակարգի վերանայումը և ընդգծելով դրա դերակատարումը կրթության համակարգի զարգացման գործում, միջազգային փորձագետը արդյունավետ աշխատանք մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ կծավալվի մասնագիտական բանավեճ: Վլադիմիր Բրիլլերը փաստեց, որ միջազգային փորձն ու այլ երկրներում իրականացված բարեփոխումների գործընթացը կարող են կարևոր և օգտակար լինել հայաստանյան գործընկերների համար: Աշխատաժողովի մասնակիցների քննարկման տիրույթում էին առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները, որ պետք է ունենա դպրոցն ավարտող աշակերտը և այլն ։
«Ուսումնական պլանն ավելի ճկուն պետք է դարձնել,ոչ թե առարկաներն ու ծանրաբեռնվածությունն պետք է ավելացնել, այլ ճիշտ կազմակերպել բովանդակությունը եւ բազմաթիվ թեմաների մասին խոսել ինտեգրված առարկաների տեսքով»,- նշեց փորձագետը:
Ծավալվեց մասնագիտական քննարկում: Քննարկումների ընթացքում մեկ առ մեկ վերլուծվեցին աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկությունները, մասնավորապես փորձագետը խոսեց դրանց իրականացման հնարավորությունների մասին:


 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...