Նորություններ

Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական կենտրոն

04.11.2019

2015 թվականի դեկտեմբերից բուհում մեկնարկել էր «Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ» ծրագիրը` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, որի համատեքստում համալսարանը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռնամուխ էր եղել նոր լաբորատորիաների ստեղծմանը: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական լաբորատորիա», որտեղ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ: Այս լաբորատորիայի հնարավորությունները արդեն իսկ փորձարկվել են մի շարք էական ծրագրերի իրականացման համար, ինչպես մայրաքաղաքի Հանրապետության Հրապարակի շենքերի սեյսմակայունության ստուգումը, Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները: Լաբորատորիայում ակտիվորեն իրականացվում են նաև աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ, ինչպես տուֆի մշակման արդյունքում ստացված թափոնների վերամշակման, շենքերի ջերմամեկուսացման օրգանիկ և քիչ ծախսատար միջոցների ստացման և այլ ուղղություններով:
Այս լաբորատորիան ծրագրի միակ ձեռքբերումը չէ. ՃՇՀԱՀ-ն արդեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ուսումնափորձարարական լաբորատոր բազա ունի: Մի տեղում գրունտների ֆիլտրացիոն հատկություններն են որոշում, մյուսում դիզայներական հմտություններ են սովորում՝ ձեռք բերելով պրակտիկ գիտելիքներ: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներոում բացված «Գրունտների մեխանիկայի լաբորատորիայում» ուսանողներին ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ծանոթացնելու համար լավագույն հնարավորություններ են ստեղծված: Ծրագրի շրջանակներում ձեռք բերված նոր սարքավորումները թույլ են տալիս որոշել գրունտների ֆիզիկամեխանիկական հատկություններն ու ամրության բնութագրերը: Հիմնվելով ստեղծված լաբորատոր բազայի վրա՝ բուհը միջազգային համագործակցություն է նախաձեռնել Մոսկվայի պետական շինարարական ինստիտուտի հետ՝ համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով: Ծրագրի շրջանակներում համալսարանը ձեռք է բերել լազերային հաստոցներ, որոնք կիրառական են ոչ միայն ուսումնագործնական ժամերին, այլև լայն կիրառություն ունեն տնտեսության մի շարք ոլորտներում: Դրանց կիրառությունը հնարավորություն է տալիս ամուր կապեր ստեղծել կրթության և արտադրության միջև: Իրականացվել է ճարտարապետական և շինարարական նյութագիտության, տեխնոլոգիաների ու կոնստրուկցիաների հիմնահարցերին առնչվող յոթ մասնագիտությունների կրթական ծրագրերի մշակման և վերանայման գործընթաց, ուսումնական ձեռնարկների տպագրություն: «Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ» ծրագրի և դրա արդյունքների մասին պատմող տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://web.facebook.com/nuacauniversity/videos/444461346279466/?_rdc=1&_rdr

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...