Նորություններ

Հինգ նոր նախակրթարան ՀՀ Գեղարքունիքի մարզում

01.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներ, որոնցում այս տարի բացվել են նոր նախակրթարաններ: Նախարարի առաջին կանգառը Նորաշեն համայնքն էր: Այս սեպտեմբերի մեկը Նորաշենցիների համար կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Նորաշենի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցը 18 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր: ՀՀ Գեղարքունիքի մարզի այս կրթօջախում ՀՀ ԿԳՄՍ նախարարին և միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով: ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների և համայնքի ղեկավարների ուղեկցությամբ շրջեց նախակրթարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորեց Նորաշեն համայնքի բնակիչներին նախակրթարանի բացման կապակցությամբ և խոստացավ մոտ ժամանակներում հնարավորին չափ լուծում տալ աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերին:Հավելենք, որ նախակրթարանն ունի 16 սան: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Զոլաքար համայնքն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծվել են 2 նախակրթարաններ : Երկու կրթօջախներում էլ միջոցառման մասնակիցներին ևս դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ: Զոլաքարի թիվ 2 դպրոցում փոքրիկ Աննան մեծ ոգևորությամբ ԿԳՄՍ նախարարին ցույց տվեց իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները: Նախարարը նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված
նախակրթարանը իր դռները բացեց 25 սաների առաջ: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանի սաները: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Հիշեցնենք, որ նախակրթարանների հիմնման նպատակով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ. կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ, դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Հավելենք, որ նախակրթարանների ստեղծման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` նորաստեղծ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփեց Գավառի Մ. Բունիթայանի անվան թիվ 8 միջն. դպրոցում, որտեղ ևս նոր ուստարին սկսում են նորաբաց նախակրթարանով:: Նշենք, որ Գավառի նորաբաց նախակրթարանն այսօր ընդունել է 29 սաների: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերմեկյան շրջայցը Գեղարքունիքի մարզում ամփոփեց Սևանի ավագ դպրոցում,  որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Հավելենք, որ վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 7 ավագ դպրոցներից է: Նշենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 7 ավագ դպրոցներում էլ արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:

 

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...