Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում

30.07.2019

Հուլիսի 30-ին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի (ՆՄՀ) շրջանակներում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՀՀ վեց բուհերի միջև կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր: Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարից «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում մեկնարկել է ՀՀ բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ տրամադրելու գործընթացը, իսկ դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. ապրիլի 16-ը: Հավելենք, որ ՆՄՀ շրջանակներում բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳ նախարարի կողմից 20.12.2018թ. թիվ 1713-Ա/2 հրամանով հաստատված ՆՄՀ գործարկման Ղեկավար ձեռնարկով:
Հիշեցնենք նաև, որ դրամաշնորհային հայտերի մշակման գործընթացին աջակցելու նպատակով մարտի 21-22-ին շահառու բուհերի ներկայացուցիչների համար «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից կազմակերպվել և իրականացվել է երկօրյա աշխատաժողով: Հավելենք, որ սահմանված վերջնաժամկետում ներկայացվել է դրամաշնորհային ծրագրի 13 հայտ 11 բուհի կողմից: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվել է ներկայացված հայտերի ամբողջականության և իրավասության գնահատում, ապա, համաձայն ՆՄՀ Ղեկավար ձեռնարկի, դրանք գնահատվել են Հայտերի գնահատման հնաձնաժողովի կողմից: Գնահատման արդյունքներով ՆՄՀ Համակարգող խորհուրդը հուլիսի 19-ին կայացած նիստում որոշում է կայացրել դրամաշնորհ տրամադրել ամենաբարձրը գնահատված առաջին վեց բուհերին, որոնք են՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Արդյունքում, վերոնշյալ բուհերի և ԿԾԿ ԾԻԳ-ի միջև իրականացվեց պայմանագրերի կնքում, որին հաջորդելու է դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացը: Հավելենք, որ ՆՄՀ-ի շրջանակներում ՀՀ պետական և ոչ պետական բուհերում մինչ օրս իրականացվել են նորարարական 22 ծրագրեր:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...