Նորություններ

Կայացավ Շիրակի պետական համալսարանի «ՆՈՐԿԵՆՏ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

03.06.2019

Մայիսի 31-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ «Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը:
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրով նախանշված էր ստեղծել անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովված՝ լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն՝ իր 2 ռեսուրս-կենտրոններով, ինչպես նաև արդիականացնել կրթական գործընթացը՝ «Ներառական կրթության կազմակերպում» և «Կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում» պարտադիր դասընթացների մշակման ու ներդրման միջոցով:
Ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում իրակացվել են շահառուների կարիքների բացահայտում, դրանց առաջանահերթությունների ճշտում, համապատասխան դասընթացների կազմակերպում և անցկացում, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծում, ինչպես նաև հարցումների արդյունքները վերլուծելուց հետո, մշակվել են ուսումնական նյութեր և անցկացվել կարճաժամկետ դասընթացներ՝ հեռաուսուցման, ներառական կրթության կազմակերպման և կայուն զբոսաշրջության զարգացման ուղղություններով:
«Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում» դրամաշնորհային ծրագրի վերջնարդյունքներից է համալսարանի նյութատեխնիկական բազայի հարստացումը, մասնավորապես շարունակական կրթության կենտրոնի և երկու ռեսուրս-կենտրոնների կահավորումը, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի և մարզասարքերի ձեռքբերումը: Այս վերջնաարդյունքները ծրագրի ղեկավարն ու մասնակիցները ամփոփեցին աշխատաժողովի ընթացքում՝ հույս հայտնելով, որ ուսանողների կարողությունների զարգացմանը և բուհի հզորացմանը միտված նման դրամաշնորհային ծրագրերը շարունակական կլինեն:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...