Նորություններ

Համաժամանակյա առցանց մաթեմատիկայի դաս ՀՀ Սյունիքի մարզի դպրոցներում

25.04.2019

Ապրիլի 23-ին Կրթական ծրագրերի կենտրոնում «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մեկնարկեց համաժամանակյա առցանց հեռավար դասընթացը, որին մասնակցում էին Սյունիքի մարզի Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 4 ավագ և Կապանի թիվ 2 ավագ դպրոցները:
Դասի թեման կոմպլեքս թվերի ամփոփումն էր, որը պատրաստել էին Սիսիանի ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Բելլա Թամրազովան և ՏՀՏ մասով՝ Շինուհայրի միջն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Հարություն Հարությունյանը: Տեխնիկակական և կազմակերպչական մասերով աջակցել են ԾԻԳ-ի ՏՀՏ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի վերապատրաստողներ Ալբերտ Աբրահամյանը, Նինել Նահապետյանը և Սիրուն Սնեցունցը, Գորիսում՝ մաթեմատիկայի ուսուցիչ Սամվել Կոստանդյանը, և Կապանում՝ դպրոցի ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Ավանեսյանը:
Սիսիանի ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Բելլա Թամրազովան նախապես տրամադրել էր դասի պլանը, ընթացքը և հայտորոշիչ թեստերը Հ. Հարությունյանին, որը Google-ի MindMup ծրագրով պատրաստել էր դասի սցենարը, Quizizz ծրագրով՝ հայտորոշիչ թեստերը և Kahoot ծրագրով՝ դասի քվեարկությունը:
ԾԻԳ-ի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ համաժամանակյա դասընթացի ժամանակ հստակ երևում էր համագործակցային փաթեթի գործածությունը և թիմային աշխատանքը, և «Kahoot», «Quizizz» գործիքների կիրառումը և «MindMup» միջավայրում ստեղծված կրթական սցենարները չափազանց հետաքրքիր էին: Ինտերակտիվ խաղային նյութերը, վիրտուալ փորձերն ու շրջապտույտները առցանց դասապրոցեսի անբաժանելի մասն էին կազմում: ԿԾԿ ԾԻԳ-ի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանի խոսքով այս վերապատրաստումները վերափոխում են ոչ միայն ավանդական կրթական համակարգը, այլև նպաստում են կրթության մշտական հնարավորություն ապահովող ցանցի ձևավորմանը, անհրաժեշտ կադրերի պատրաստմանը, նոր ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծմանը և, իհարկե, կրթական նոր ստանդարտների մշակմանն ու տարածմանը:
Հարություն Հարությունյանը, որը աջակցել էր ՏՀՏ մասով դասի անցկացմանը, դասի սկցբում խոսեց վերապատրաստման կարևորության և արդյունավետության մասին: Նա փաստեց, որ ՏՀՏ գործիքները օգտակար են դպրոցների բովանադակության բարելավման տեսանկյունից: «Դասընթացը նպաստում է, որ ուսուցիչը հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները և զգա, թե որքանով է այն հեշտացնում թե՛ իր՝ ուսուցչի գործը և թե՛ աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը»,- հավելեց նա:
Դասն անցավ բավականին հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ. թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները և թե՛ հետևորդները գոհ էին արդյունքներից և մտադիր են այն դարձնել շարունակական:
  Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.

https://www.youtube.com/watch?v=yImT5JwQhC4&feature=youtu.be&fbclid=IwAR0Cb9Co7zRMTSvvkNXYj98-ebS4_teF9ldbH0m7VhGWaWtzACzUvnzzdG0

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...