Նորություններ

Ամփոփվեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

17.04.2019

Ապրիլի 17-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլով հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. հունվարից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային մրցույթի հայտերի ներկայացման գործընթացը, որի վերջնաժամկետը սահմանվել էր ս.թ. ապրիլի 16-ը: Նշենք, որ Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է: ՆՄՀ-ն, միաժամանակ, բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Հավելենք, որ ՆՄՀ այս շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳ նախարարի կողմից 20.12.2018թ. թիվ 1713-Ա/2 հրամանով հաստատված ՆՄՀ գործարկման Ղեկավար ձեռնարկով, իսկ ներկա շրջափուլի համար գերակա են սահմանվել հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական, մաթեմատիկական (STEM) և տնտեսաիրավագիտական ուղղությունները: Հիշեցնենք, նաև. որ դրամաշնորհային մրցույթի հայտերի լրացման գործընթացին օժանդակելու նպատակով ս.թ. մարտի 21-22-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում կազմակերպվել էր երկօրյա աշխատաժողով, որն ուղղված էր դրամաշնորհային հայտերի մշակման, ֆինանսական և գնումների ընթացակարգերին վերաբերող հարցերի ներկայացմանը: Աշխատաժողովին մասնակցում էին դրամաշնորհային ծրագրով հետաքրքրված ՀՀ պետական և ոչ պետական 10 բուհերի 40 և ավելի ներկայացուցիչներ: Նշենք, որ ՆՄՀ-ի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերը կարող են լինել պետական կամ ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են առանձին բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը, երբ տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, և կոնսորցիումային ծրագրեր, որոնք համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, կնպաստեն սերտ համագործակցությանը: Կոնսորցիում ծրագրերին տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 600,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Նշենք, որ դրամաշնորհային բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում և ներկայացվող բոլոր ծրագրերի համար պարտադիր է հաստատության կողմից առնվազն 10 տոկոս համաֆինանսավորումը:
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով մեկնարկած դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 13 հայտ : Միաժամանակ հավելենք, որ որ հայտերի ներկայացմանը հաջորդելու են դրանց ամբողջականության և իրավասության դիտարկման, ապա և գնահատման աշխատանքները: Փաստենք, որ ՆՄՀ-ի շրջանակներում ՀՀ պետական և ոչ պետական բուհերում մինչ օրս իրականացվել են նորարարական 22 ծրագրեր:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...