Նորություններ

ՀՀ ԿԳՆ նախարարը ներկա է գտնվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարանի բացմանը

11.10.2018

Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջայցով Գեղարքունիքի մարզում էր: Նա ներկա գտնվեց Ծաղկունքի բաց դպրոցի նախակրթարանի պաշտոնական բացման արարողությանը: Նախակրթարանի բացմանը ներկա էին համայնքի ղեկավար Պ. Աղաջանյանը,  ՀՀ Գեղարքունիքի մարզի փոխմարզպետներ Անուշավան Ղազարյանը,Վահան Զարոյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, աղ ու հացով: ՀՀ ԿԳ նախարարը շրջեց նախակրթարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորեց Ծաղկունք համայնքի բնակիչներին նախակրթարանի բացման կապակցությամբ և խոստացավ մոտ ժամանակներում հնարավորին չափ լուծում տալ աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերին: Նշեց, որ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես նախակրթարանների, ծրագրերի իրականացման ընթացքը: Նորաբաց նախակրթարանն արդեն 25 սան ունի, ովքեր հատուկ ոգևորությամբ նախարարին ցուցադրել են իրենց սովորած պարը, արտասանել, պատմել, որ նախակրթարան սիրով են հաճախում: Համայնքի բնակիչները նախարարի հետ զրույցում նշել են, որ այս համայնքը մանկապարտեզ երբևէ չի ունեցել: Մինչ այժմ, դպրոց հաճախելուց առաջ երեխաները նախակրթարան կամ չեն հաճախել, կամ իրենք ստիպված են եղել նախադպրոցական տարիքի երեխաներին տանել Սևան քաղաքի մանկապարտեզ: Այժմ, երբ միկրոծրագրի իրականացման արդյունքում իրենց համայնքի դպրոցում գործում է ժամանակակից կահավորմամբ, նորոգված նախակրթարան, խնդիրը լուծված է:
Նշենք, որ դպրոցի տարածքից առանձնացվել է հարկաբաժին, որը հիմնանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով: ՀՀ ԿԳ նախարարը, դիմելով նախակրթարանի բացմանը ներկա ծնողներին, նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է: Ծաղկունքի բաց դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանի խոսքով` նախակրթարանի բացումը շատ սպասված իրադարձություն էր և՝ համայնքի, և՝ կրթօջախի համար: Տնօրենը կարևորեց դպրոցներում իրականացված միկրոծրագրերի նշանակությունը՝ վստահեցնելով, որ այդ պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը կբարձրանան: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...