Նորություններ

Երեք նոր նախակրթարան ՀՀ Սյունիքի մարզում

16.11.2017

Նոյեմբերի առաջին տասնօրյակում <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների համատեքստում երկօրյա աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում էին ԿԾԿ ԾԻԳ-ի նախադպրոցական միկրոծրագրերի համակարգող Ա. Մարտիրոսյանը և շինարար-խորհրդատու Վ. Բոյաջյանը: Աշխատանքային այցի նպատակը վերոնշյալ մարզի 3 համայնքներում՝ Սիսիան, Գորիս և Քարահունջ, իրականացվող միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հավելենք, որ ՀՀ Սյունիքի մարզի 3 համայնքների կրթական հաստատություններում ամփոփվում է իրականացվող միկրոծրագրերի երկրորդ փուլը: Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Քարահունջ համայնքների կրթական հաստատություններում տեղի է ունեցել նախակրթարանների բացում, որոնք ստեղծվել են <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև սույն թվականի մայիսի 29-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերով: Միկրոծրագրի մեկնարկից 5 ամիս անց կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ իրականացվել են շենքային պայմանների և համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն: Իրականացվել է դաստիարակների վերապատրաստում Կրթության ազգային ինստիտուտի կողմից: ԾԻԳ-ի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանը փաստում է. <<Ծրագրի շնորհիվ կարողանում ենք հոգալ այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են գյուղական համայնքներում կամ մարզերում, որտեղ առկա կամ հասանելի չեն նախադպրոցական հաստատությունները>>: Սիսիանի թիվ 2 նախակրթարանում ԾԻԳ-ի ներկայացուցիչներին նախակրթարանի սաները դիմավորեցին երգ ու պարով, ասմունքով: Դաստիարակները և համայնքի բնակիչները նույնպես կիսում էին իրենց սաների ոգևորությունը: Համայնքի բնակիչները կարևորում են հաստատության ստեղծումը գյուղում, ընդգծում որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Դաստիարակներն էլ վստահեցնում են, որ հարմարավետ պայմանները բարձրացնում են ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը:  

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...