Նորություններ

Նախակրթարաններ ՀՀ Արարատի մարզի 9 համայնքներում

16.11.2017

Նոյեմբերի 5-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում աշխատանքային այցով ՀՀ Արարատի մարզի համայնքներում էին ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցի երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ա Խաչատրյանը և շինարար խորհրդատու Վ. Բոյաջյանը: Աշխատանքային այցի նպատակը վերոնշյալ մարզի 9 համանյքներում իրականացվող միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հավելենք, որ ՀՀ Արարատի մարզի 9 համայնքների կրթական հաստատություններում ամփոփվում է իրականացվող միկրոծրագրերի երկրորդ փուլը և հոկտեմբերի 1-ից այդ համայնքների կրթօջախներում գործում են նորաստեղծ նախակրթարանները: Նախակրթարանների ստեղծման մեկնարկը տրվել է հինգ ամիս առաջ , սակայն համայնքներում արդեն ավարտվել են վերանորոգման, համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքները, իրականացվել է անհրաժեշտ գրականության, ուսումնական նյութերի, գրենական պարագաների, խաղալիքների ձեռքբերումը, ինչպես նաև դաստիարակների վերապատրաստումը Կրթության ազգային ինստիտուտի կողմից: ՀՀ Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ահարոնյանը նշում է, թե ընդամենը կես տարի առաջ ներկայիս նախակրթարանի տարածքը անմխիթար վիճակում էր և նախակրթարան ունենալը միայն երազանք էր:
Ղուկասավանի նախակրթարանի սաները ԾԻԳ ներկայացուցիչներին ոգևորությամբ ցույց տվեցին նորաստեղծ նախակրթարանի լուսավոր սենյակներն ու գունագեղ պահարանները: Նրանք հիացած են նոր խաղային անկյուններով ու հարմարավետ պայմաններով :
Վեդիի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանի խոսքով՝ Վեդիում նախակրթարանին վաղուց էին սպասում. <<Այս նախակրթարանի ստեղծումը մեծ ձեռքբերում է բոլորի համար. այն որքան ներկայի, այնքան էլ ապագայի համար է>>,- փաստում է դպրոցի տնօրենը: Անհրաժեշտ գույքով և միջոցներով ապահովված այս շինությունը սպասված նվեր է նաև Սիփանիկ համայնքի համար: Այս հարմարավետ նախակրթարանում դեռ շատ ու շատ սիփանիկցիներ են կրթվելու՝ վստահեցնում են համայնքի բնակիչները: ՀՀ Արարատի մարզի 9 համայնքներում նորաստեղծ նախակրթարանները սպասված են և կնպաստեն գյուղական համայքների բարեկեցության բարձրացմանը:
Հավելենք, որ ներկայումս իրականացման փուլում են միկրոծրագրերը ՀՀ Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...