Նորություններ

Ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաներ աշակերտների համար

16.10.2017

Այս ուսումնական տարում աշակերտների և ուսուցիչների համար ավելացել է ևս մեկ օգնական` ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ստեղծվել են էլեկտրոնային կրթական նյութեր` երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար, որոնք իրենցից ներկայացնում են ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաներ` ուղեկցված համարժեք տեսական մասով: Նշված առարկաներից յուրաքանչյուրի կազմի մեջ մտնող ուսումնական նյութը ներկայացվում է հետևյալ բաժիններով` ցուցադրություն, լաբորատոր աշխատանք, գործնական աշխատանք, ինտերակտիվ աշխատանք: Այս համակարգի օգնությամբ նյութի համապարփակ ուսուցումը կատարվում է ցուցադրական լաբորատոր աշխատանքի ներկայացմամբ և տեսական մասի բարդ ընկալելի հատվածների պատկերավոր, անիմացիոն շարադրմամբ: «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը նշում է. «Ինտերակտիվ աշխատանք բաժնում ներառված նյութի յուրացումը, խաղերի ու գործնական աշխատանքի շնորհիվ, դառնում է ոչ միայն մատչելի, այլ հետաքրքիր»: Մանկավարժների հավաստմամբ` դասավանդման և ուսուցման նորարարական եղանակները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու գործելակերպը, ավելին. տեխնոլոգիաներն աշակերտներին նոր պահանջներ են ներկայացնում. հիմնական կարողություններից բացի նրանք ձեռք են բերում հաղորդակցման և տեղեկատվական կառավարման հմտություններ: Ուսմանն օժանդակող այս լաբորատորիաների ստեղծման մեկնարկը տրվել է դեռ 2015 թվականին «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում, սակայն դրա ավարտից հետո աշխատանքներ տարվեցին ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար բաց մնացած 50% էլեկտրոնային կրթական նյութերի մշակման ուղղությամբ: Աշխատանքներն ավարտական փուլում են և այժմ էլեկտրոնային կրթական նյութերը հասանելի են http://esource.armedu.am/ հասցեով, որտեղից կարելի է ներբեռնել ինչպես առանձին լաբորատոր աշխատանքներ, այնպես էլ դրանք կատարել առցանց: Հավելենք` այս համակարգում հնարավոր է ավելացնել, հեռացնել կամ խմբագրել արդեն առկա էլեկտրոնային նյութերը: Վիրտուալ լաբորատորիաները կարող են փոխարինել իրական լաբորատորիաներին, հատկապես դրանց բացակայության դեպքում:  Այս նոր գործիքների օգտագործումը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, կխթանի ձևավորված ստեղծագործ մթնոլորտը: Վիրտուալ լաբորատորիաների առաքելությունն ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի կազմակերպումն է, ինչը կնպաստի դրա  կատարելագործմանը:


 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...