Նորություններ

ԵՊՀ-ում ստեղծվող նոր կենտրոնը հագեցած է լինելու գերժամանակակից սարքավորումներով

16.10.2017

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում իրականացվում է «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» ծրագիրը:
2011 թ.-ին Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ գործող «Կրթության բարելավում» ծրագրի՝ բուհերին տրամադրվող դրամաշնորհների շրջանակում պետական և ոչ պետական բուհերից 2015 թվականին ընտրվել են 6 բուհեր, որոնք ստացել են դրամաշնորհ: Այն 2 տարով է և նախատեսվում է ավարտել 2017 թվականի դեկտեմբերին:


«Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» ծրագրի նպատակն է բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել մանրաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում:

«Հայաստանը ընդունել և հետագայում էլ շարունակել է զարգացնել Բոլոնիայի գործընթացը, ինտեգրվել Եվրոպայի միասնական կրթական տարածքին: Այս ամենը միայն խոսքով չէ. պետք է ժամանակակից նորագույն սարքավորումներ գնենք, տարբեր կրթական ծրագրեր վերանայենք կամ բարելավենք և ստեղծենք նորերը, ընդհանուր առմամբ բարձրացնենք տրամադրվող կրթության որակը, որպեսզի կարողանանք գոնե ձգտել հասնել այդ չափանիշներին, լինել մրցունակ ու համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին»,- ասում է ԵՊՀկենսաբանությանԳՀինստիտուտիփոխտնօրեն, գիտաշխատող, ԵՊՀ ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանը:

Ծրագրի շրջանակում արդեն վերանորոգվել է կենտրոնի համար նախատեսված, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքում գտնվող տարածքը, ձեռք են բերվել և տեղադրվել գերժամանակակից նորագույն սարքավորումներ (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգը:

«Հիմա ուսանողին տրվում է հնարավորություն ոչ միայն ստանալու տեսական, այլև գործնական գիտելիքներ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Գրեթե ամեն շաբաթ սեմինարները անցկացվում են հիմնականում անգլերենով, որովհետև այսօր բոլոր սարքավորումները և համակարգչային ծրագրերը անգլերեն են»,-նշում է Կարեն Թռչունյանը:

Նախագծի իրականացման ընթացքում կատարվել են մշտադիտարկումներ բուհի, կոնսորցիումի անդամների և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների կողմից: Կենտրոնի աշխատանքներին արդեն իսկ հասցրել են ծանոթանալ ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դասախոսներ, ինչպես նաև տարբեր դպրոցների աշակերտներ:

Սեպտեմբերի 1-ից իրականացվում են նաև «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրով նախատեսված որոշ դասընթացներ, որոնք կազմվել են և ներդրվել նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ծրագրի շրջանակներում: Կազմակերպվում են սեմինարներ և քննարկումներ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների համար:

Հ.Գ.: Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ նոր մագիստրոսական ծրագիր, որը կսկսի գործել հաջորդ ուսումնական տարվանից:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...