Նորություններ

ԾԻԳ -ի ուշադրության կենտրոնում բնապահպանական կրթությունն է

06.09.2017

     Սեպտեմբերի 4 ին ՄԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Բնապահպանական կրթական ցանցի (ԲԿՑ) հանդիպումը: Հանդիպման առանցքում բնապահպանական կրթության, ուսուցման և ուսման մոտեցումների և մոդելների առավել համապարփակ քննարկումն էր: Նիստը վարում էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ Լիտտա Մուրադյանը: Նիստին հրավիրված էին ԲԿՑ անդամ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ԲԿՑ-ն քաղաքացիական հասարակության, պետական, կրթական և միջազգային ավելի քան 15 կառույցների միություն է, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում դպրոցական բոլոր մակարդակներում և համայնքներում բնապահպանական կրթության խրախուսման և ուժեղացման աշխատանքներին: Ի հավելումն նշենք, որ այս պահին ցանցին աջակցում են այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳՄՀԸ-ն, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Բնության միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և այլն : Հանդիպման շրջանակներում ներկայացված ելույթների և քննարկումների նպատակը բնապահպանական կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջարկներ էին : Հանդիպման ընթացքում զեկուցմամբ հանդես եկավ նաև <<Կրթական ծրագրերի կենտրոն>>ԾԻԳ-ի <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի ղեկավար Կարենը Մելքոնյանը: Զեկուցման հիմքում Ազգային կրթակարգի արժևորումն էր, որտեղ բնապահպանական կրթությունը առանձնակի տեղ է զբաղեցնում :Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի ղեկավարը նշեց. <<Մենք կիսում ենք «Էյ Թի Փի» ԲՀ-ի այն գաղափարը, որ բնապահպանական կառավարման գլխավոր բաղադրիչը կրթությունն է բոլոր մակարդակներում. ուսուցում կյանքի ողջ ընթացքում՝ նախակրթարանից մինչև համալսարան>>: . Նա շեշտեց , որ Ազգային կրթակարգը լինելով հանրակրթության բովանդակությունը սահմանող և դրա ներդրմանն ու իրականացմանը միտված նորմատիվ իրավական փաստաթուղթ, առանձնկի կարևորվում է բնության ընկալումը, թե տարրական կրթության և, թե միջին ու ավագ դպրոցում: ՙ<<Դպրոցական բոլոր մակարդակներում բնապահպանական կրթության (ԲԿ) խրախուսման և ուժեղացման ուղղված աշխատանքները մշտապես շարունակվում են>>, հավելեց ԾԻԳ ներկայացուցիչը: Կ.Մելքոնյանի խոսքով՝ Ազգային կրթակարգում հանրակրթական ծրագրի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելիս շեշտադրվել է բնապահպանության գործընթացներում անհատի և համայնքի դերը գիտակցող անձի ձևավորումը, բնության երևույթների, օրնաչափությունների և օրենքների իմացությունը: Կ. Մելքոնյանը անդրադառնալով առարկայական համալիր ծրագրերին նշեց, << Սույն կրթակարգով սահմանված 9 ուսումնական բնագավառների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում <<բնություն և բնական գիտություններ>> ոլորտը: Հավելելով՝ <<Միջին դպրոցի բնություն, բնական գիտություններ բնագավառը նպատաուղղված է երկրագնդի, որպես ամբողջական էկոհամակարգի, բնության համակարգային կառուցվածքի առանձին համակարգերի միջև կապերի և փոխազդեցությունների ընկալմանը, շեշտադրելով Հայաստանն ու հայրենի բնությունը>>: <<Մենք հավատում ենք, որ կկարողանանք մեծացնել մի նոր՝ բնության նկատմամբ բարյացակամ և բնապահպանական տեսանկյունից կրթված սերունդ>>, ամփոփեց իր ելույթը ԾԻԳ ներկայացուցիչը:
Այսպիսով՝ Ազգային կրթակարգը նպաստելու է անհատի բայորահոգեբանական, գեղագիտական, էկոլոգիական և ֆիզիկական դաստիարակությանը, առողջ ապրելակերպի հիմքերի արմատավորմանը և կենցաղում պատասխանատու վարքագիծ դրսևորող անձի ձևավորմանը:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...