Նորություններ

Աշխատանքային այց Շիրակի պետական համալսարան

16.06.2017

  Հունիսի 15-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում իրականացվող <<Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՇՊՀ-ում հիմնել անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովված՝ լրացուցիչ և շարունակական /ցկյանս/ կրթության կենտրոն՝ իր 2 ռեսուրս-կենտրոններով, ինչպես նաև արդիականացնել կրթական գործընթացը՝ <<Ներառական կրթության կազմակերպում>> և <<Կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում>> պարտադիր դասընթացների մշակման ու ներդրման միջոցով: Շիրակի պետական համալսարանի /ՇՊՀ/ հզորացմանը և Շիրակի մարզի համաչափ զարգացմանը ուղղված այս ծրագիրը մեկնարկել է 2017-ի հունվարին, երբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի հավելյալ շրջափուլի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Ծրագրի մեկնարկից 6 ամիս անց, առաջին փուլի ավարտին ներկաները ամրագրեցին , որ ՇՊՀ-ի կողմից առաջին քայլերն արված են: Իրականացվել է դրամաշնորհային ծրագրի շահառուների խմբերի ձևավորում, կազմի հաստատում և սույն թվականի մարտի 24–ին տեղի է ունեցել ծրագրի շահառուների մասնակցությամբ առաջին աշխատաժողովը: ՇՊՀ-ի հեռուստաստուդիայի և կայքի միջոցով իրականացվել է ծրագրի ընթացիկ աշխատանքների լուսաբանում: Ներկաները շրջեցին բուհի տարածքում և ծանոթացան վերանորոգման աշխատանքների ընթացքին, ամրագրեցին, որ ռեսուրս-կենտրոնների վերանորոգումն ավարտված է, ընթացքում է դահլիճի վերանորոգումը: Ռեսուրս-կենտրոններից մեկի կահույքն արդեն իսկ գնված և տեղադրված էր՝ բուհի ոչ գումարային ներդրումների շրջանակներում, ընթացքում է անհրաժեշտ մնացած գույքի մատակարարման գործընթացը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել էր նաև անհրաժեշտ գրենական պիտույքների գնումը: Բուհը շուտով կմեկնարկի պահանջվող համակարգչային սարքավորումների գնման գործընթացը: Ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ ամփոփման փուլում է գտնվում նաև էլեկտրոնային ուսուցման մասնագիտական կայքի պատրաստման աշխատանքների իրականացման համար խորհրդատուի ներգրավման գործընթացը: Առաջիկայում կմեկնարկեն ուսումնական նյութերի մշակման աշխատանքները երկու ուղղություններով՝ ներառական կրթության կազմակերպում և կայուն տուրիզմի զարգացում և մարզամշակութային միջոցառումների կազմակերպում: Ներկաները քննարկեցին նաև ծրագրով նախատեսված գործողությունների ժամանակացույցը, ինչպես նաև ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր: Ներկաները փաստեցին, որ նյութատեխնիկական բազայի հարստացումը, կրթական նոր տեխնոլոգիաների ներդրումը, համագործակցային ցանցի ստեղծումն ու ընդլայնումը կնպաստեն բուհի հզորացմանը և վականշի բարձրացմանը: 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...