Նորություններ

ՀԱԱՀ-ում ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը

09.06.2017

    Հունիսի 9-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վաչագան Մելքոնյանի ուղեկցությամբ այցելեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսություն: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում նախատեսվում է գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգի ստեղծում, ինչպես նաև գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: Շրջելով ինչպես արտադրական տարածքում, այնպես էլ շինությունների ներսում, ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող <<Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի>> ստեղծման ընթացիկ աշխատանքներին: ԾԻԳ-ի ներկայացուցիչները և դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վ. Մելքոնյանը քննարկեցին շենքային պայմանների վերանորոգման աշխատանքների իրականացման հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպես նաև գինեգործության համար անհրաժեշտ նորագույն տեխնիկայի ձեռք բերման, շահագործման և սպասարկման հետ կապված հարցեր: Նշենք, որ սույն թվականի հունիսին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը: Այս փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաները ամրագրեցին, որ բուհի կողմից տրամադրված անհրաժեշտ տարածքներում դեռևս ընթանում են վերանորոգման աշխատանքները: Մշտադիտարկմամբ ամրագրվեց, որ ավարտվել են կրող պատերի ամրացման, տանիքի կառուցման և որոշ այլ աշխատանքները: Ընթացքում է համապատասխան սարքավորումների մատակարարման գործընթացը: Բուհի պատասխանատուների հավաստիացմամբ, վերանորոգման աշխատանքները չեն խոչընդոտի սարքավորումների մատակարարման գործընթացին և կավարտվեն մինչև դրա իրականացումը: Խմբի անդամները առաջարկեցին առաջիկայում ևս մեկ միջանկյալ այց կատարել տարածք՝ վերանորոգման աշխատանքների ավարտը ամրագրելու համար:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար մշակվել է անհրաժեշտ կրթական բովանդակություն, ձեռք է բերվել գինու արտադրության և այլ համապատասխան ոլորտների վերաբերյալ ժամանակակից մասնագիտական գրականություն: Ծրագրի ղեկավարի ներկայացմամբիրականացվել է գործնական պարապմունքների համար նախատեսված մեթոդական ցուցումների, ուսումնառության նյութերի տպագրություն: Խմբի անդամները եղան նաև ծրագրի շրջանակներում 20 հա. հողատարածքում հիմնված խաղողի այգում , որտեղ, համաձայն բուհի, կատարվել է սելեկցիոն նոր տեսակների ավելացում: Ինչպես ներկայացրեցին ուսումնափորձարարական բազայի ներկայացուցիչները, այդ այգում պրակտիկ հմտությունների ուղղությամբ անհրաժեշտ դասընթացներ են անցնում բուհի մի շարք մասնագիտությունների ուսանողներ: Այս ընթացքում բուհը նաև իրականացրել է տակառների գնման գործընթացը, նախապատրաստել ծրագրով նախատեսված սեմինարների կազմակերպչական աշխատանքները:
Հավելենք, որ ԳԿԳԲԶ-ի ստեղծումը ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ, գինու արտադրության, շշալցման, պահպանման վերաբերյալ, և կնպաստի գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...