Նորություններ

ՀՀՊԿԱ-ն շարունակում է նորարարական ծրագրերի իրականացումը

14.03.2017

      2013 թվականին «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀՊԿԱ) համագործակցությունը: Համագործակցության մեկնարկը տրվեց 2013-ի սեպտեմբերի 5-ին Նորարարական մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) փորձնական փուլի շրջանակներում կնքված դրամաշնորհային պայմանագրով: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կրթության որակի բարձրացմանն ուղղված դրամաշնորհային ծրագիրը միտված էր Հայաստանում բարձրագույն տեխնոլոգիաների կիրառության տարածմանը մասնավոր և պետական հատվածներում: ՀՀ ՊԿԱ դրամաշնորհային ծրագիրը ՆՄՀ փորձնական փուլում իրականացվող 5 կոնսորցիում ծրագրերից մեկն է: Այն իրականացվել է Եվրասիա միջազգային համալսարանի, ոլորտում հարուստ փորձ ունեցող եվրոպական բուհի՝ Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործընկերությամբ: Ծրագիրը նպաստեց կառավարիչների և քաղծառայողների կրթության համար անհրաժեշտ պայմանների և կրթական ծրագրերի ստեղծմանը: Ծրագրի շրջանակներում՝ վերանայվեցին համապատասխան կրթական փաստաթղթերը, մշակվեցին մագիստրոսական և ասպիրանտական կրկնակի դիպլոմի ծրագրեր «Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» մասնագիտութուններով: Վերոնշյալ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի իրականացման յուրաքանչյուր բուհում կահավորվեց երկու համակարգչային լսարան, համակարգիչներն ապահովվեցին ներքին ցանցով: Բուհերից յուրաքանչյուրի համար ձեռք է բերվել հզոր սերվեր, տեսագիտաժողովների անցկացման համար նախատեսված տեխնիկա, ինտերակտիվ գրատախտակ, տեսախցիկ, պրոյեկտոր, մասնագիտական գրականություն: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է 2015-ին: Ծրագրի ավարտից հետո էլ ընթացքում են ծրագրի մասնակիցպետական և ոչ պետական բուհերի արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ, որը զուգորդվում է գործարար սեկտորի և արտասահմանյան բուհի հետ ներդաշնակ համագործակցությամբ: Իսկ տեխնիկապես հագեցած համակարգչային լսարաններում տեսական և գործնական պարապմունքները, խորհրդակցությունները, սեմինարները անցկացվում են գրեթե ամենօրյա հաճախականությամբ: Հարկ է նշել, որ ՀՀ ՊԿԱ-ն նորարարական ծրագրերի իրականացումը շարունակել է նաև ՆՄՀ հաջորդ փուլում, մասնավորապես՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, երբ 2015 թվականի դեկտեմբերին ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: ՀՀ ՊԿԱ-ում ընթացքում է <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> դրամաշնորհային ծրագիրը, որի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին և միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և հեռավար դասընթացների կառուցում, համատեղ դիպլոմի ձևաչափի մշակում: Կոնսորցիումի մասնակից երկու բուհերի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև արդեն կնքվել է <<Հեռավար կրթության զարգացման հուշագիր>>, ավարտվել են հեռավար ուսուցմանը համահունչ և հեռավար կրթության իրականացումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մշակումը և հաստատումը: Ձեռք բերված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները արդեն տեղադրված են: Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանն ու ինտեգրմանը:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...