Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրեր՝ ՀՀ Արարատի և Արագածոտնի մարզերում

13.02.2017

Փետրվարի 8-ին և 10-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում երկօրյա աշխատանքային այցով ՀՀ Արագածոտնի և Արարատի մարզերում էին ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները: Աշխատանքային այցի նպատակը վերոնշյալ երկու մարզերի համայքներում խթանման աշխատանքների իրականացումն էր: Այցի շրջանակներում փետրվարի 8-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետ Գ. Գյոզալյանի և Կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կրթության բաժնի պետ Մ. Աբգարյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի կրթության բաժնի համապատասխան աշխատակիցներ և այլ շահագրգիռ անձիք: Հանդիպման ընթացքում «Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ա. Խաչատրյանը ներկայացրեց նախադպրոցական կրթության բարեփոխումներին ուղղված միկրոծարգրերի մրցույթին մասնակցելու պայմանների և միկրոծրագրի ներկայացման հայտի համապատասխան ձևերի մասին ընդհանուր տեղեկություններ: Հանդիպման ընթացքում Ա. Խաչատրյանը պարզաբանեց նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթն ու իրականացման փուլերը, մասնավորապես անդրադառնալով միկրոծրագրի կազմակերպման գործընթացին:
Փետրվարի 10-ին ԾԻԳ-ի ներկայացուչիչները ՀՀ Արարատի մարզում էին, որտեղ Արարատի փոխմարզպետ Ի. Շադյանը և կրթության բաժնի պետ Ա. Մկրտչյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի շինարար-խորհրդատու Վ. Բոյաջյանի և «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ա. Խաչատրյանի հետ համատեղ քննարկեցին մարզում նախատեսվող միկրոծրագրերի իրականացման հետ կապված որոշ հարցեր: Անդրադարձ անելով դրամաշնորհային հայտի ներկայացման բոլոր կողմերին՝ ԾԻԳ-ի ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց և պարզաբանեց հայտում լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Շեշտադրվեց, որ միկրոծրագրերի իրականացման նպատակն է ստեղծել հիմքեր ու բարենպաստ պայմաններ երեխայի ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման համար: Հանդիպումների ընթացքում ծավալվեցին քննարկումներ, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Նշենք, որ խթանաման աշխատանքներին հաջորդելու է վերոնշյալ համայնքների կրթական հաստատությունների կողմից միկրոծրագրերի իրականացման հայտի ներկայացման, գնահատման, հաստատման և միկրոծրագրերի իրականացման փուլերը: Ներկաները փաստեցին, որ հանդիպումը նպաստեց ոչ միայն դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցմանը, այլև առաջիկայում նախադպրոցական միկրոծրագրերի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:

 

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...