Նորություններ

Երկօրյա աշխատաժողով՝ ՆՄՀ հավելյալ շրջափուլի շրջանակներում

29.09.2016

Սեպտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում իրականացվեց ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Այն ուղղված էր Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման գործընթացի հստակեցմանը: Հիշեցնենք, որ մեկնարկել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հավելյալ շրջափուլը ՀՀ բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհ տրամադրելու նպատակով և դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. հոկտեմբերի 25-ը: Ըստ այդմ, հավելյալ փուլով դրամաշնորհային մրցույթին մասնակցության հնարավորություն էին ստացել այն բուհերը, որոնք ունեն ինստիտուցիոնալ կամ պայմանական ինստիուցիոնալ հավատարմագրում և մինչ այս հանդես չեն եկել իբրև ՆՄՀ դրամաշնորհառու իրականացված փորձնական կամ առաջին փուլերի ընթացքում: Աշխատաժողովին մասնակցում էին պետական և ոչ պետական շահառու 9 բուհերի ներկայացուցիչներ: Ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցը: Օրակարգը կազմված էր՝ անդրադարձ անելով դրամաշնորհային հայտի ներկայացման բոլոր կողմերին՝ ներառյալ ֆինանսական, գնումների, մշտադիտարկման և այլ ընթացակարգերը: ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին և պարզաբանեցին լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ ֆինանսական և գնումների ընթացակարգերը ներկայացվեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական և գնումների բաժինների կողմից: Բովանդակային հարցերի և այլ ընթացակարգերի պարզաբանումը տրվեց գրասենյակի բարձրագույն կրթության բաղադրիչի աշխատակիցների կողմից: Աշխատաժողովի սկզբում ներկայացվեց ՆՄՀ համակարգն ու իրականացված փուլերը, մասնավորապես անդրադառնալով Հայաստանում ՆՄՀ զարգացման փուլերի առանձնահատկություններին ու կազմակերպական կառուցվածքին: Շեշտադրվեց, որ ՆՄՀ նպատակն է խթանել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ նորարարությունների և գիտահետազոտական գործունեության զարգացման միջոցով: «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավարը շեշտեց, որ ՆՄՀ-ը մեկնարկել է 2013-ին փորձնական փուլով, երբ դրամաշնորհներ տրամադրվեցին 10 բուհերի: ՆՄՀ առաջին շրջափուլը մեկնարկել է 2015-ին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում և արդեն իրականացվել է 6 դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ 5 կոնսորցիում և մեկ առանձին բուհի հետ համատեղ: Ծավալվեց քննարկում, եղան դիտարկումներ ու առաջարկներ, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Դրամաշնորհների համակարգողներըներկայացրեցին դրամաշնորհային ծրագրի ուղղություններն ու տեսակները, կարևորելով ներկայացրած դրամաշնորհային ծրագրի համապատասխանությունն ազգային առաջնահերթություններին և հաստատության ռազմավարական պլանին, ինչպես նաև անդրադարձան դրամաշնորհային ծրագրի նախատեսված աշխատակազմի որակավորման և համապատասխանության խնդրին: Դրամաշնորհային ծրագրի մասնագետներն անդրադարձան նաև հայտի գնահատման չափանիշներին և ընտրության գործընթացին: Քննարկվեց ՆՄՀ շրջանակներում բողոքների կարգավորման մեխանիզմը, ինչպես նաև ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ֆինանսական կարողությունների գնահատման և ծրագրի բյուջեի կազմման ու ներկայացման առանձնահատկությունները: Արդյունքում՝ ձևավորվեցին մասնագիտական փոքր խմբեր և ծավալվեց մասնագիտական քննարկում: Հաջորդ օրն աշխատաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի գնումների և ֆինանսական ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առնձնահատկություններն էին: Ներկաները քննարկեցին դրամաշնորհային ծրագրի մոնիտորիգի և գնահատման հետ կապված որոշ հարցեր :
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև կոնսորցիում ծրագրերի ներկայացման առանձնահատկություններին: Ներկայացվեց կոնսորցիում ծրագրի նպատակն ու մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինպես նաև անդրադարձ եղավփոխըմբռնման հուշագրի կնքման և ներկայացման հետ կապված որոշ հարցերի: Հանդիպման ավարտին քննարկում ծավալվեց նաև ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հաշվետվողականության խնդրի շուրջ, պարզաբանվեց դրամաշնորհառու բուհի կողմից ներկայացվող փուլային, եռամսյակային և ավարտական հաշվետվության հետ կապված որոշ հարցեր: Աշխատաժողովի ավարտին ներկաները փաստեցին, որ հանդիպումը նպաստեց ոչ միայն դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցմանը, այլև առաջիկայում դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...