Նորություններ
Աշխատանքային այց՝ Տավուշի մարզ
05.09.2016
Սեպտեմբերի 1-2 ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները երկօրյա աշխատանքային այցով եղան ՀՀ Տավուշի մարզում: Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն էր : ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացան Նոյեմբերյանի ավագ դպրոցի և դրա հարակից տարածքներին, քննության առան շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր:: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ներկաները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, քննարկեցին մի շարք նախագծային, շինարարական, շահագործման եւ պահպանման համար իրականացվող անհրաժեշտ գործառույթներ,: Հանդիպմանը ներկա էին նաև նախագծային և շինարարական աշխատանքներ իրականացնող «Ուկրշին» ԲԲԸ և «Ճանապարհ» ՍՊԸ ՀՁ շինարարական ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի և հեղինակային հսկողություն իրականացնող «Բաբայան – ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Այցի ընթացքում քննարկվեցին նաև ճարտարապետական և շինարարական տարատեսակ մոտեցումներ: Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում այժմ հիմանորոգվելու է ավագ դպրոցի «Դ» մասնաշենքը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ավագ դպրոցի «Դ» մասնաշենքի հիմնանորոգման իրականացման հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Ներկաները փաստեցին, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում կնպաստի ոչ միայն ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, այլ կնվազեցնի շահագործման և պահպանման ծախսերը, ինչպես նաև ծրագրի իրականացումը կնպաստի ծրագրի սպասարկման տարածքում գտնվող համայնքներում սոցիալական և տնտեսական օգուտների ավելացմանը: