Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

07.01.2026

Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրավեր No. AF EIP IC-1.3.2
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ։
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.

• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (բարձրագույն կրթություն հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում, մասնավորապես՝ կրթության, տնտեսագիտության, հանրային քաղաքականության ոլորտում, անգլերենի իմացությունը ցանկալի է):
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կրթական միջավայրում, hանրակրթական ուսումնական հաստատություններում ղեկավարման փորձ)։
• Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Կրթության կառավարման ոլորտում աշխատանքային փորձառություն, ՀՀ կրթական համակարգի հետ աշխատելու փորձ, hանրակրթության գործող օրենքների իմացություն, Տեղեկատվական կրթական կառավարման համակարգերի իմացություն, բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքային փորձը վերջին հինգ տարիների ընթացքում կդիտվի որպես առավելություն):

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը, որակավորումը, աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, հուլիս 2018, նոյեմբեր 2020, սեպտեմբեր 2023 և փետրվար 2025 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2026թ. հունվարի 16-ը, տեղական ժամանակով` 15:00։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

30.05.2026 Համաշխարհային բանկի թիմը շրջայց է իրականացրել ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում Ապրիլի 28-ին Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում հիմնված «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»: Այցին մասնակցում էին... 30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին...